29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավորի հումորը /վիդեո/

Նոյեմբերի 5-ին “Բանդայի”  գործով դատվարությանը ամբաստանյալներից Արթուր Մանուկյանը այսօր տուժող Սերիկ Սղոյանին հարցրեց, թե ինքը Հայաստանում չի եղել, ինչպես է ասում, որ մասնակցել է հարձակմանը:  “Ինչո՞ւ ես շառ անում”,-ձայնի տոնը բարձրացնելով ասաց ամբաստանյալը: Վերջինիս նկատողություն արեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը: “Դատական նիստը նրա համար է, որ պարզվի արդյո՞ք դուք մեղավոր եք: Եթե ձեր կարծիքով ձեր նկատմամբ ապօրինի մեղադրանք է առաջադրվել, դա չի նշանակում, որ դուք պիտի ձայներդ բարձրացնեք: Կրկնվելու դեպքում սանկցիա կկիրառեմ”,-ասաց դատավորը:

Ամբաստանյալի պաշտպանն ասաց,  որ մարդը եթե ամբաստանյալ է, եւ բարձր կամ ցածր խոսելու համար չի կարելի սանկցիա  կիրառել եւ ահաբեկել նրան: “Սա կառափնարան չի, այլ դատարան է”,-ասաց պաշտպան Հակոբյանը: Դատավոր Պապոյանը հարցրեց պաշտպանից` նախագահող դատավորի անկողմնակալության հետ կապված ինքնաբացարկի միջնորդություն ունի՞:

Պաշտպանն ասաց, որ  չունի, հասկանում է նախագահող դատավորին, ըմբռնումով է մոտենում հատկապես, թե ինչ գործ է քննվում, բայց խնդրում է դատավորին նման “ռեպրեսիվ պահեր չլինեն”:

Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարության կարգով նկատեց, որ տուժողը խոսեց քննչական գործողությունների մասին, ըստ որի ձայների ճանաչում է արվել: “Սա բացակայվում է քրեական գործից”,-ասաց նա: Դատավորն առաջարկեց ըստ կարգի միջնորդություն ներկայացնել, որը կքննարկվի դատարանում: “Փաստորեն, մինչեւ հասցնեն կարե՞ն գործին”,-հակադարձեց Արսենյանը:  “Դո՞ւք այդ կարծիքին եք”,-հարցրեց դատավորը:

“Համոզված եմ, հարգելի դատարան”,-պատախանեց Արսենյանը:

“Փորձեմ հումորով պատասխանել. ես քննիչ չեմ աշխատել, դուք աշխատել եք, երեւի ձեր փորձից եք ասում”,-նշեց դատավորը, որին Արսենյանն արձագանքեց` միգուցե:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ