17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայ հասարակությունը զարմացրել է Գերմանիայի դեսպանին

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելը զարմացած է, թե որքան բաց են հայաստանյան մարդիկ: ՛՛Կյանքը փողոցներում, ինչպես են իրենց դրևսորում հասարակական վայրերում, շատ լավ է՛՛,-ասաց դեսպանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ ինքը մայրաքաղաքից դուրս չի եղել, սակայն կարող է ասել, որ այստեղի հասարակությունն ավելի արևմտամետ է ու ժամանակակից, քան ինքը կարծում էր: […]

ԵԽԽՎ-ում ԲՀԿ-ն սահմանափակվել է միայն տեղեկանքով

Թեեւ ԲՀԿ-ն այսօր հայտարարություն արեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության  ԲՀԿ-ական անդամներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Հովհաննիսյանի` հօգուտ Վարդան Օսկանյանի ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության անդամությունից հրաժարվելու պատրաստակամության մասին, որպեսզի վերջինս լրացուցիչ անձեռնմխելիություն ստանա, Henaran.am-ի տեղեկություններով, ԵԽԽՎ նստաշրջանում, ԲՀԿ-ական պատգամավորներն առանձնապես ջանք չեն թափել Վարդան Օսկանյանի հետ կապված խնդիրն արծարծելու ուղղությամբ: ԲՀԿ-ական պատգամավորներն, ասենք, կարող էին մամլո ասուլիս կազմակերպել կամ […]

Ինչու տիկնիկային թատրոնը` միասեռականներին

՛՛Լեսբուհիները, միասեռականները նախկինի պես մնում են խոցելի խավ, տուժում են հալածանքներից, բռնություններից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանը: Իսկ քանի որ Հայաստանում Եվրամիությունը խթանում է մարդկանց իրավունքները և Հայաստանն էլ  հանձն է առել հարգելու մարդկանց իրավունքները՝ որպես Եվրոպայի խորհրդարանի անդամ, ԵՄ-ն Գերմանիայի դեսպանատան հետ միասին որոշել են այստեղ ցուցադրել ՛՛Պարադա՛՛ ֆիլմը: […]

Արքայազն Հարրին` “տարվա մարդ”

Բրիտանական “Tatler” ամսագիրը արքայազն Հարրիին “տարվա մարդ” է հռչակել` ռազմական համազգեստով նրա լուսանկարը տեղադրելով ամսագրի նոյեմբերյան համարի շապիկին: Արքայազնին նվիրված 6 էջանոց հոդվածում ամսագիրը մանրամասնորեն ներկայացնում է նրա կենսագրության հիմնական փուլերը` բանակում ծառայելուց մինչեւ բարեգործական ակցիաների մասնակցելը, մարիխուանա ծխելը եւ մերկ լուսանկարները: “Tatler”-ը արքայազնին անվանում է “Մարտիկ-արքայազն` մեծ սրտով”: Հոդվածն ուղեցվում է նաեւ Հարրիի կյանքի տարբեր […]

Հայաստան մեծ քանակությամբ կուսաթաղա՞նթ են ներմուծել

Ըստ shamshyan.com-ի, մոտ 10 օր առաջ, ֆիզիկական անձը Հայաստան էր ներմուծել մեծ քանակությամբ կուսաթաղանթ: Ներմուծումը կատարվել է օրինական ճանապարհով` հետագայում իրացնելու նպատակով: Այն ներմուծվե՞լ է “Զվարթնոց” օդնավակայանից, թե՞ Բագրատաշենի մաքսատնից, աղբյուրը չի հայտնում: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով, shamshyan.com-ը պատրաստվում է հարցումներ ուղղարկել մաքսային եւ հարկային ծառայություններին: Աղբյուրի փոխանցմամբ կուսաթաղանթները կշռում են 3-5 գրամ, իսկ ընդհանուր […]

ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային

ՆԱՏՕ-ն հարկ եղած դեպքում կաջակցի Թուրքիային: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ դաշինքն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապահովել Թուրքիայի անվտանգությունը, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա նշել է, որ արդեն նույնիսկ կան Թուրքիային պաշտպանելու անհրաժեշտ ծրագրերը: Այս հայտարարությունները հնչել են Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանը:  Նիստից հետո ՆԱՏՕ-ի […]

Անժելայի “տղամարդը” կխոսի 9 օրից

Հոկտեմբերի 18-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը լսելու է դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի ճառը: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ: Կարեն Արայանը չի ընդունել մեղադրանքը, եւ դատարանում հայտարարել է, որ լուսանկարները […]

Տեր-Պետրոսյանը դեռ հաշվարկում է

“Շատ նորմալ ընթացք է, որ բոլոր պոտենցիալ թեկնածուները տնտղում են քաղաքական իրավիճակը, քննարկում իրենց հնարավորությունները եւ իրենց ասելիքն ասում: Ես դեռեւս չեմ տեսել լուրջ որեւէ մեկին, որը հայտարարի իր առաջադրման մասին”,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԱԿ առաջնորդ, […]

Չեղյալ ճանաչել Վրաստանը գինու բնօրրան ճանաչելու որոշումը

‘ԵՄ-ն առանց ուսումնասիրման Վրաստանը հռչակել է գինու առաջացման բնօրրան: Ճիշտ է, Արենիում գտել են մի հուշարձան, որից կարելի է ենթադրել, որ գինին առաջացել է մեզանից: Չնայած դրան հաստատ չենք կարող ասել, որովհետեւ Վրաստանում էլ կարող են գտնել ավելի մեծ հուշարձան’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հնձաները հայտնաբերած հնագետ Բորիս Գասպարյանը: Վերջինս համոզված […]

“Compass band”-ի պրոդյուսերը ներողություն է խնդրում

  “Մանկական եվրատեսիլ-2012”-ում Հայաստանի մասնակից “Compass band” խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը ներողություն է խնդրում “Մանկական եվրատեսիլ”-ի հայկական նախագծի ղեկավար Գոհար Գասպարյանից՝ նրան թյուրիմացության մեջ գցելու համար: Ստորեւ ներկայացնում ենք Զառա Պետրոսյանի նամակը. “Մանկական եվրատեսիլ 2012”-ի Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել “Compass band” խմբի կատարմամբ “Sweetie baby” երգի հայտը: Հայտի հետ ներկայացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի