29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես չեմ կարծում, որ Կոնգրեսում որեւէ մեկի դիրքորոշումը այս հարցում կարող է փոխվել. Նիկոլ Փաշինյանը` Արամ Մանուկյանի հայտարարության մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի` արած հայտարարությանը, լրագրողների հետ զրույցում ասաց,  որ  մարտի մեկի վերաբերյալ իր արած ցանկացած հայտարարություն այս պահին շարունակում է մնալ ուժի մեջ եւ երբեւեէ փոփոխության չի ենթարկվելու:

“Ես չեմ կարծում, որ Կոնգրեսում որեւէ մեկի դիրքորոշումը այս հարցում կարող է փոխվել”,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք առայսօր ՀԱԿ-ի համար ուժի մեջ է մարտի մեկի մեղավորների ցանկը, որը ոչ վաղ անցյալում հանրությանն էր ներկայացնում ՀԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

“Եթե խոսում ենք մեղավորների մասին, ցանկացած մեղավորների ցուցակ ի վերջո  որոշում է դատարանը: Իմ արած բոլոր հայտարարությունները ուժի մեջ են”:

Հիշեցնենք, որ այսօր ասուլիսի ժամանակ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե մարտի մեկը  Ռոբերտ Քոչարյանի “խելահեղության արդյունքն էր”: ՀՀՇ վարչության նախագահը հավելել է.”Այնտեղ քաղաքական ուժ աշխատու՞մ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի: Իրականացնողները բոլորիս հայտնի են”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ