25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՊՀ-ն կրկին Արցախում էր

Նոյեմբերի 2-ից 4-ը Մայր բուհի ներկայացուցիչները այցելեցին Լեռնային Ղարաբաղ: ԵՊՀ պատվիրակությունը մեկնել էր Արցախ մասնակցելու ավանդույթ դարձած ծառատունկին: Համալսարանի ղեկավարության անմիջական նախաձեռնությամբ` ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի եւ ուսանողական խորհրդի մասնակցությամբ կատարված այցն Արցախ այս անգամ նվիրված էր Շուշիի եւ Քաշաթաղի ազատագրման 20-ամյակին:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Ռուբեն Մարկոսյանն ու Գեղամ Գեւորգյանը, Մայր բուհի մի շարք ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մի խումբ ուսանողների հետ միասին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի` Մայր բուհի 90-ամյակին նվիրված պուրակում և նրա հարակից տարածքում տնկված ծառերի թիվն ավելացրին ևս 200-ով: Վերջին 4 տարիների ընթացքում համալսարանականները կողմից տնկված ծառերի թիվը հասել է շուրջ երկու հազարի:
Այցի շրջանակներում համալսարանականները հանդիպեցին նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի տնտեսության զարգացման խնդիրները, Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներն ու Շուշիի վերակառուցման ծրագրերը: ԵՊՀ պատվիրակությունը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ քննարկել է նաեւ սիրիահայերին` Արցախում վերաբնակեցնելու գործընթացն ու դրան առնչվող այլ հարցեր:
Արցախը շենացնելու, ծառ տնկելու յուրօրինակ ավանդույթի սկիզբը դեռեւս անցած դարի 60-ական թվականներին դրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: 2008 թվականի գարնանը Բերձորում բացվել է ԵՊՀ 90-ամյակին նվիրված պուրակ, որի հիմնադրման օրվանից ի վեր ազատագրված այս տարածքում ծառատունկ իրականացնելը համալսարանականների համար բարի ավանդույթ է դարձել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ