18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱԱԾ-ն առգրավել է “Սիվիլիթաս”-ի փաստաթղթերը

Ըստ “Սիվիլնեթ”-ի տարածած հաղորդագրության, Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել Սիվիլիթաս հիմնադրամից առգրավել փաստաթղթերը: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի առգրավում կատարելու մասին որոշման մեջ նշված է. “Առգրավել “Սիվիլիթաս” հիմնադրամում առկա՝ ԱՄՆ-ում գրանցված “Հանթսման Ինտերնեյշնլ” եւ “Պոլիմեր Մատերալս Ինք.” կորպորացիաների կողմից “Սիվիլիթաս” հիմնադրամին “Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս” ՍՊ ընկերության միջոցով՝ 577 897 ԱՄՆ դոլար եւ […]

Շարմազանովը ԱՄՆ դեսպանին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավական խնդիրները քաղաքականացնելուց

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ԱՄՆ-ի դեսպանի՝ Օսկանյանի վերաբերյալ հայտարարությանը։ “Ազատության” հետ զրույցում նա կոչ է արել դեսպանին ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց: “Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքը առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետեւ սա բացառապես իրավական խնդիր է, եւ […]

Ծառուկյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ […]

Գերբեւեռացում կուսաթաղանթի վրա

Սեքսոպատոլոգ Սևադա Հակոբյանը չգիտի, թե արդյոք արհեստական կուսաթաղանթները, որոնց Հայաստան ներմուծման մասին երեկ լուրեր էին շրջանառվում, արդյոք կարող են գործնականում կիրառություն ունենալ, թե ոչ: Քանի որ դրանք դեռևս գործնական կիրառություն չեն ունեցել, մասնագետները չգիտեն, որքանով են վստահելի ու առաղջության համար անվնաս: Ինչ վերաբերում է դրանց կիրառմանը բարոյական տեսանկյունից, ապա դա էլ  խիստ վիճելի է: Սակայն […]

Ի՞նչ է կատարվում դեղերի շուկայում

“Չի կարելի միանշանակ պնդել, թե դեղերը մեծ չափով թանկացել են կամ ՀՀ դեղերի շուկայում առկա դեղերի մեծ մասն է թանկացել: Կան եւ թանկացումներ, եւ էժանացումներ”,- անդրադառնալով դեղերի շուկայում վերջին շաբաթներին նկատվող  թանկացումներին, Henaran.am-ի հետ զրույցում ասել է Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով, այդպես էլ հստակ չէ, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա է […]

Ռուսներն ու եվրոպացիները ֆավորիտ են համարում իտալացիներին

Որոշ ռուսական կայքեր սահմանել են աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Իտալիա խաղի գործակիցները: Ըստ ռուս բուքմեյքերների` հանդիպման բացարձակ ֆավորիտ են համարվում իտալացիները: Այս աղյուսակում պարզ երևում է, թե ինչպիսի առավելություն են տալիս նրանք Իտալիայի հավաքականին (կարմիր գույն): Սակայն ամեն դեպքում ռուս բուքմեյքերները հավատում են նաև հայերի հաղթանակին (կանաչ գույն): Մեր ազգային հավաքականի հաղթանակը […]

Արտակարգ պատահար. ջրազրկվել է Կապանը. վթարի արդյունքում տուժածներ չկան/վիդեո/

Հոկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում վթարվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանը սնուցող հիմնական ջրագիծը: Քաղաքի  բոլոր թաղամասերը ջրաջրկված են: Վթարը տեղի է ունեցել Բաղաբերդ թաղամասի կամուրջի մոտակայքում` գտնվող բարձր ճնշման 500 մմ-ոց խողովակաշարում: Ջրի մեծ հոսքը ողողել է 2 խանութ-կրպակ, ինչպես նաեւ մեկ բնակելի տուն: Փրկարարները այդ տնից դուրս են բերել երկու կնոջ եւ մեկ երեխայի: Նրանց […]

Հռոմի պապն առաջին անգամ աղոթքն արաբերենով է ընթերցել

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հավատացյալներին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ առաջին անգամ աղոթքն ընթերցել է արաբերենով: “Ես աղոթում եմ բոլոր արաբալեզու մարդկանց համար: Աստված օրհնի ձեզ”,-հայտարարել է նա` Վատիկանում հավաքված 20 հազար ուխտագնացների առջեւ: Բենեդիկտոս 16-րդի քարոզչությունը նվիրված  է եղել Վատիկանի 2-րդ տաճարին, որն սկսել է աշխատել 50 տարի առաջ, սակայն ընդամենը 3 տարով: Այդ […]

Շոտլանդիա-Հայաստան 4:0

Շոտլանդիայում կայացած ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքկաանը 0:4 հաշվով զիջեց տանտերերի թիմին: Առաջին խաղակեսում հաշիվն այդպես էլ չբացվեց, բոլոր չորս գնդակները մեր դարպասն ուղարկվեցին երկրորդ խաղակեսում: Ավելացնենք, որ վաղը` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի մրցակիցն է լինելու Շվեյցարիայի ընտրանին, որն երեկ 1:1 հաշվով ավարտեց Ռումինիայի հետ հանդիպումը: Հայաստան-Շոտլանդիա մրցավեճը կսկսվի 22:30-ին (Երևանի […]

Մայրաքաղաքում բացվել է առաջին փորձնական հեծանվուղին

Հաշվի առնելով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունն ու օրեցօր ավելացող ավտոմքենաների քանակը, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներն ու բնակչության շրջանում հեծանվային երթևեկության նկատամամբ հետաքրքրության ու պահանջարկի աճը ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, “Կանաչաստան” ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին:  Այն սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու “Առագաստ” սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի