09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գեներալ Մանվելի ԱԺ աշխատասենյակը վերանորոգում են

Վերանորգման աշխատանքներ են տարվում ԱԺ գրադարանում եւ կաթսայատանը, որտեղ ջեռուցման համակարգն է փոխվում:  Henaran.am-ն այսօր խորհրդարանում ֆիքսել է, որ վերանորոգվում է նաեւ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աշխատասենյակը:

Մեր լրագրողական հետաքրքրությունը տեսնելով, այնտեղ գտնվող աշխատակիցն արագ փակեց դուռը ու ասաց, որ աշխատասենյակում մարդ չկա:

Նշենք, որ պատգամավորի աշխատասենյակը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում` օբսիդիանե սառնարանի պատճառով, որը ըստ մամուլի հրապարակման, իր հետ բերել էր Մանվել Գրիգորյանը:

Henaran.am-ը փորձեց պարզել, պատգամավորի աշխատասենյակը վերանորոգվում է ԱԺ-ում վերը նշված աշխատանքների շրջանակո՞ւմ, թե Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ խորհրդարանի գրադարանում եւ կաթսայատանը իրականացվում են փոքրածավալ ընթացիկ վարանորոգման աշխատանքներ, որոնց շրջանակում որեւէ պատգամավորի  աշխատասենյակի վերանորոգում չի տեղավորվում եւ չի իրականացվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ