26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն խորհրդակցություններ կսկսի այլ կուսակցությունների հետ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին խորհրդակցություններ է սկսելու այլ քաղաքական ուժերի հետ` 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ:

‘Նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել և, բնականաբար, ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցության քաղխորհրդում այդ հարցի շուրջ մենք ունենում ենք քննարկումներ։ Ասեմ, որ այդ քննարկումներում կուսակցության քաղաքական խորհուրդը առաջնային է համարում ընտրությունների բովանդակությունը, օրակարգային հարցերն, ու բնականաբար կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ինչ է առաջարկվելու հասարակությանը: Մենք մինչ անձերին անդադառնալը, առավել կարևորում ենք այն օրակարգը, որի շուրջ լինելու են հնարավոր խորհրդակցություններն ու քննարկումները քաղաքական և հասարակական շահագրգիռ շրջանակների հետ:

Այսօր ակնհայտ է, որ հասարակության կողմից ձևավորված պահանջ կա երկիրը հնարավորինս արագ դուրս բերել այս ծանր իրավիճակից և դնել զարգացման առողջ և ճիշտ ուղու վրա:

Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան և զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Ի դեպ, հիշեցնեմ, որ սա ԲՀԿ ծրագրային հիմնադրույթներից մեկն է: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի և պատասխանատվության զգալի բաձրացման և կստեղծի իրական պայմաններ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար:

Այս ճանապարհին, մենք կարևորում ենք 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը:

Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013թ. ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի:

Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից ևս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման և համագործակցության լուրջ գաղափարական հենք:

‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյոք կա հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ