16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օսկանյանը առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ է յուրացրել. Աղվան Հովսեփյանը ներկայացնում է միջնորդագիրը

Րոպեներ առաջ խորհրդարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գրավոր միջնորդագրի քննարկումը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր , ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ Սիվիլիթասի` փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մինչ ձայնը ՀՀ գլխավոր դատախազին տրամադրելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հարցի քննարկման ընթացակարգը: Հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթին, Հովիկ […]

ԲՀԿ-ն բոյկոտեց. չի քվեարկելու

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նիստը, որտեղ քննարկվելու է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու  եւ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Մինչ օրակարգին անցնելը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովում առաջարկում են ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանին փոխարեն ընդգրկել   Տիգրան Ուրիխանյանին: Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ էլ […]

Ուղիղ միացում ԱԺ-ից

Ազգային ժողովի կայքէջում հնարավոր է ուղիղ միացմամբ հետեւել խորհրդարանում տեղի ունեցող լսումներին: Հիշեցնենք, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ին է ներկայացնելու նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: ԱԺից ուղիղ միացումը դիտեք այստեղ` Watch live streaming video from parliamentam at livestream.com

Առանց Ծառուկյանի

Քիչ առաւջ Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու ԱԺ նիստին, նա բացակայում է երկրից նախապես պայմանավորված հանդիպման պատճառով: Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր կքննարկի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ Սիվիլիթասի`փողերի լվացման գործում ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Նաիրա […]

Մի ամաչիր հեծանիվ քշելուց

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ավելի քան 50 երիտասարդներ նախաձեռնել էին հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին-Երևան երթուղով։ Հեծանվային երթը կրում էր “Մենք չենք ծխում” խորագիրը։ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանի տեղեկացմամբ՝ հեծանվային արշավին, բացի բժշկական համալսարանի ուսանողներից, միացել էին նաև երիտասարդական տարբեր կազմակերպությունների, այլ բուհերի […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ ՀՈւ Ձինթաոյին

Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Ձերդ Գերազանցություն, Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի փոխայցելությունները, փոխշահավետ համագործակցությունը: Ուրախությամբ ենք արձանագրում, որ քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2010 […]

ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն այցելեց Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն, սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին։ Բունդեսթագի փոխնախագահն, ով առաջին անգամ է այցելում Հայաստան, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեց “Պատվո հյուրերի” հուշամատյանում, […]

Գյումրի. Անօթեւանների վագոն-տնակներն այլևս չեն դիմանում /վիդեո/

Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներից առավել անմխիթար վիճակում են նրանք, որոնք տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել 2010 թվականից աղետի գոտում իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից: Քաղաքում այդպիսի ընտանիքների թիվը, մոտավոր հաշվարկներով, առաջիկա ամսին սպասվող բնակարանների բաշխումից հետո կկազմի 4000-ից 4500: Ներկայացվող տեսանյութը Գյումրու օդանավակայանի տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած մի […]

Նյու-Յորքում նշվեց “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանը

Սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքի “Գոթհամ-հոլ” հեղինակավոր սրահում տեղի ունեցավ “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էին հիմնադրամի աշխատանքներին երկու տասնամյակների ընթացքում իրենց աջակցությունը բերած` ԱՄՆ արեւելյան ափում բնակվող շուրջ երեք հարյուր ամերիկահայեր: Հանդիսավոր երեկոյին, որը վարում էր ամերիկահայ հանրահայտ իրավաբան Մարկ Կիակոսը, ներկա էին եւ ողջույնի խոսքերով հանդես եկան “Հայաստան” հիմնադրամի Միացյալ […]

Օսկանյանի պաշտպանության բողոքի ակցիան մեկնարկել է (ֆոտո, վիդեո) /լրացված/

“Մենք կարծում ենք որ անօրինական գործողություններ են իրականացվում “Սիվիլիթասի”, մեր եւ պարոն Օսկանյանի նկատմամբ”,-Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիային հայտարարեցին “Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնության անդամները: Հիշեցնենք, որ քիչ հետո ԱԺ-ում քննարկվելու է գլխավոր դատախազի միջնորդագիրը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը` քրգործում որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով: “Սա քո խոսքի իրավունքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի