22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մարտի 1-ի գործը կարող է քննարկվել նաեւ “Ժառանգության” առաջարկած հանձնաժողովում. Ալեքսանդր Արզումանյան

“Քանի դեռ մարտի մեկի իրադարձությունները չեն բացահայտվել եւ կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ցանկացած ֆորմատ ողջունելի է: Այդ առումով այս հանձնաժողովը կարող է դրական դերակատարություն ունենալ` հաշվի առնելով նախորդ հանձնաժողովի տխրահռչակ փորձը”,-Henaran.am-ի հետ զրույցում` անդրադառնալով մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը, որը երկուշաբթի շրջանառության մեջ կդրվի, ասել է ԱԺ “Ժառանգություն” […]

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը “արտագնա” է

Քիչ առաջ ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ Կենտրոն կառույցի գրասենյակ: Այստեղ կկայանա կուսակցության գործադիր մարմնի նիստը: Կենտրոնական գրասենյակի մասնաշենքի նորոգման աշխատանքների պատճառով նիստը անց է կացվում այստեղ: Մինչ նախագահի ժամանելը՝ ԳՄ անդամները՝ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Տարոն Մարգարյանը զրույցի էին բռնվել լրագրողների հետ: Զրույցը “առանց փողկապի” եւ “առանց ձայնագրիչների” էր, ուստի զրույցի […]

Խաղատունը միջպետական ճանապարհի հաշվի՞ն.ընթերցողների ահազանգը

Համաշխարհային բանկի եւ կառավարության ֆինանսական աջակցությամբ վերակառուցվում է Երեւան-Աբովյան ճանապարհը: Henaran.am-ին ահազանգած քաղաքացիները սակայն այլ անհանգստություն ունեն: “Շանգրի Լա” խաղատան մասնաշենքը  նույնպես ընդլայնվում է այս օրերին եւ գործին տեղյակները նշեցին, որ շենքը ընդլայնվում է ճանապարհի հաշվին, այսինքն` խաղատան տօրինությունը ու կառուցապատողները չեն շարժվում նախագծով: Ներկայացնում ենք մեր ընթերցողների կողմից տրամադրված լուսանկարները եւ սպասում համապատասխան ատյանների […]

Իտալացիները Հայաստան կժամանեն հոկտեմբերի 10-ին (Իտալիայի հավաքականի ծրագիրը)

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կիրակի կհրապարակի այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հոկտեմբերի 12-ին ու 16-ին կխաղան կայանալիք Հայաստանի ու Դանիայի ընտրանիների հետ հանդիպումներին։ ‘Սկուադրա Աձձուրան’ կսկսի նախապատրաստությունը Հայաստանի ընտրանու դեմ հանդիպմանը հոկտեմբերի 8-ին Կովերչանոյի մարզաբազայում։ Հոկտեմբերի 10-ին,`Երևանի ժամանակով 18.00-ին, Իտալիայի հավաքականը չարտերային չվերթով Պիզայից կուղևորվի Երևան, որտեղ կհանգրվանի ‘Գոլդեն Փելես’ հյուրանոցում։ Իտալիայի հավաքականի ծրագիրը […]

‘Հարսնաքարը’ պայթեցնելու փորձ կատարողին 4 ամիս ազատազրկում ու տուգանք

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց ‘Հարսնաքար’ ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ կատարած ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանին դատապարտել 4 ամսվա ազատազրկման։ Ազատազրկումից բացի Վարդան Սամվելյանը պետք է 200 հազ. դրամի չափով տուգանք վճարի: Հուլիսի 1-ից Վարդան Սամվելյանին նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը: Նա անազատության մեջ է գտնվում շուրջ […]

Պետական գույքի կառավարման վարչության պարզաբանումը` ԱԳՆ շենքի վաճառքի մասին

Հաշվի առնելով ԶԼՄ-ների կողմից Պետական գույքի կառավարման վարչությանը հղվող բազմաթիվ հարցադրումները` վարչաությունն այսօր պարզաբանման տեքստ է տարածել Կառավարական թիվ 2 մասնաշենքի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասված է. ‘Շենքի նկատմամբ տարիներ շարունակ  հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո: ՊԳԿ վարչությունն, առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, […]

Ռոնալդուն խաղում է փոքրիկ հայ ֆուտբոլիստի հետ (վիդեո)

Ֆեյսբուքյան օգտատեր Էրիկ Անանյանն իր էջում այսօր ներկայացրել է մի տեսահոլովակ, որտեղ Պորտոգալիայի հավաքականի և Արքայական ակումբի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն խաղում է հայ փոքրիկ ֆուտբոլիստի հետ: Ռոնալդուն հրավիրված է եղել Ուզբեկստան, որտեղ խաղացել է սկսնակների հետ: Մանրամասները տեսանյութում`

Մարտի 1-ի գործով նոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը շրջանառության մեջ կդրվի երկուշաբթի

          Մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագիծը շրջանառության մեջ կդրվի հոկտեմբերի ութին` երկուշաբթի օրը: Այս մասին  Henaran.am-ին ասել է խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Փաստաթղթի` այս շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ չդնելը նրա խոսքով` պայմանավորված է եղել զուտ տեխնիկական խնդիրներով: “Որոշման նախագիծն ու նախագծի հիմնավորումները տեխնիկական լրամշակման են ենթարկվել […]

Թուրքական խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելուն

Թուրքական խորհրդարանն հավանության է արժանացրել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու առաջարկը: Մեկ տարվա մանդատ է ներկայացվել միջսահմանային բանակային գործողությունների իրականացման համար, գրում է “Комсомольская правда”-ն: Նման որոշման համար պատճառ դարձավ 2 երկրների սահմանին` Աքչակալե քաղաքի տարածքում, տեղի ունեցած միջադեպը, երբ Սիրիայի տարածքից թուրքական քաղաքի վրա հրթիռ էին նետել, որի հետեւանքով 5 մարդ զոհվել էր, տասնյակները` […]

Նախագահն ընդունել է կրթական պարգևների արժանացած ուսանողներին ու աշակերտներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2012թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Հանրապետության ղեկավարը Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: ՏՏ բնագավառում Նախագահի կրթական պարգևը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի