13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկրաշարժ Արցախում

ՀՀ ԱԻՆ “Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը” տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 01.37-ին ԼՂՀ տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 46.140:

Շվեյցարացիները դեմ են ծխախոտի արգելքին

Շվեյցարացիների 2/3-ը դեմ են քվեարկել  հասարակական կամ ցանկացած աշխատավայրում ծխելու բացարձակ արգելքին, գրում է “SwissInfo”-ն: Նման արգելքի նախաձռնությամբ էր հանդես եկել շվեյցարական “Թոքերի լիգան”` հավաքելով անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ: Նրանց աջակցում են նաեւ ռեստորանների եւ նման հաստատությունների սեփականատերերը, ովքեր հանդես են եկել սուր քննադատություններով ծխողների հասցեին: Շվեյցարական կանտոնների մեծ մես մասը դեմ է քվեարկել նման արգելքին: […]

Տավուշում հաղթում են հանրապետականները

Արդեն նախնական տեղեկություններով պարզ է, թե ովքեր են ընտրվել համայնքի ղեկավարներ: Այսպես, Տավուշի մարզի Բերդ քաղաքի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Անդրանիկ Շառյանը չի ընտրվել: Վերջինս հաղթել է Հայլէլցանցերի Բերդի տարածքային մասնաճյուղի տնօրեն Հարություն Մանուչարյանը: Մյուս թեկնածուն, ԲՀԿ-ական Հմայակ Ադամյանը երրորդ տեղում է: ԴԻլիջանում նույնպես հաղթանակ է տոնել Հանրապետականի թեկնածուն. այստեղ վերընտրվել է գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: […]

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 53.31 տոկոսը

Հայաստանի Հանրապետությունում այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 342 138 կամ 53.31 % է: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:  Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց […]

Հայ ֆուտբոլասերները պահանջում են էժանացնել տոմսերը. բաց նամակ նախագահին

“Ֆեյսբուք” սոցիալական ցանցում  բացված նոր խմբի անդամները պահանջում են վերանայել Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները: Ըստ օգտատերերի, Հանրապետական ստադիոնում, որը տեղավորում է մոտ 15.000 հանդիսական, հավաքականի խաղերին տոմսերի գները սովորաբար լինում են 3000-8000 դրամ (3000, 5000 եւ 8000): “Հրազդան” ստադիոնը տեղավորում է մոտ 55.000 հանդիսական` Հանրապետականից գրեթե 4 անգամ շատ, եւ ակնհայտ է, որ լեփ-լեցուն Հրազդան […]

Ընտրախախտում Վարդենիսում եւ Հարթագյուղում

Վարդենիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղակայված  23/03  ընտրատեղամասում այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը  11.00-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ 23/03 ընտրատեղամասում վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը վիճաբանողներին բերման է ենթարկել բաժին: Հանգամանքերը պարզվում են: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, թիվ 27/02 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող […]

Նրանք պայքարում են

Ինչպես տեղեկացրել էր   Henaran.am-ը, Հայաստանի հինգ մարզերում տեղի են ունենում տեղակամ ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ներկայացնում ենք քաղաքային համայնքների ղեկավարի թեկնածուներին.    Արագածոտնի մարզ Աշտարակ Արմեն Անտոնյան-անկուսակցական Ռուշան Մկրտչյան-ՀՀԿ Ռազմիկ Տերտերյան-անկուսակցական   Ապարան   Գոռ Աբրահամյան-ՀՀԿ Գեղարքունիքի մարզ  Գավառ   Արմեն Գալստյան-անկուսակցական Դիմիտրի Իսպիրյան-անկուսակցական Գրիշա Հովեյան-ՀՀԿ Գուրգեն Մարտիրոսյան-անկուսակցական   Ճամբարակ Յուրիկ Ավալյան-ՀՀԿ Մարտունի Թաթուլ Ավետիսյան-անկուսակցական […]

Սյունիքի ՏԻ մարմինների մեծամասնությունը հանրապետականներ են

Մինչ հանրապետության մի քանի մարզերում այսօր կայանում են ընտրություններ,  Սյունիքում արդեն ամփոփվել են սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Սյունիքի 109 համայնքներից 94-ում կայացել են ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավար ընտրվածներից գերակշիռ  մասը ՀՀԿ անդամներ են: Մասնավորապես 82 համայնքից  62-ում հաղթել են ՀՀԿ թեկնածուները: Մինչ այս ընտրություններն այդ համայնքներում ղեկավարել են 60 հանրապետականներ:  Մեղրիի […]

Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարարը

Սեպտեմբերի 23-ին, 64 տարեկան հասակում Մոսկվայի Վիշնեւսկու անվան ռազմական կլինիկական հոսպիտալում մահացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը: Գրաչովը հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ին եւ գտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Նա ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 1992- 1996թթ: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

Պայքար ծովի ալիքների հետ /վիդեո/

Չնայած սեպտեմբերը համարվում է հանգստի համար “թավշյա սեզոն”, սակայն Սեւ ծովն այս օրերին ալեկոծված է, եւ հնարավոր չէ լողալ: Քոբուլեթիում Henaran.am –ի տեսախցիկը նկարահանել է մի դրվագ, որտեղ երիտասարդ մի աղջիկ պայքարում է ծովի ալիքների դեմ: Նրա ընկերնեի հորդորները հետ չպահեցին: Երիտասարդ աղջիկը ծովից դուրս եկավ միայն անվտանգության աշխատակիցների պահանջով: Ավելացնենք, որ այս օրերին եղանակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի