27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը ամեն ինչ կկորցնի, բացի վստահությունը. Ժողովուրդ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Գյումրի այցելության ժամանակ “Հոկտեմբեր” կինոթատրոնի դահլիճում հանդիպեց ԲՀԿ ակտիվի եւ գյումրեցիների հետ։ “Հայրաքաղաքի” բնակիչներին նա բացատրեց. “Կյանքում ամենաթանկ բանը կայացած ունեւոր մարդու համար վստահության հավատն է ժողովրդի։ Եվ եթե մինչեւ այսօր էդ հավատը ես չեմ կորցրել առավել եւս հիմա Ձեզ վստահեցնում եմ, որ այդ վստահությունը չեմ կորցնի։ Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի”։

Ընդգծված մեծաթիվ թիկնապահներով Գյումրի այցելած Ծառուկյանը սուր քննադատեց ՀՀ կառավարությանը:

“Ինչի՞ են գնում՝ աշխատանք չունեն կամ աշխատանք ունեն՝գումարը քիչ է… Ասում են՝ 30 տոկոսը աղքատ են, իսկ մնացած 70-ը հարուստ են։ 40 տոկոսն էլ ստանում է 40 հազար դրամ, 40 հազարը համարում են բավարա՞ր ապրելու համար, այդ բավարար համարողը թող ինքն իր ընտանիքով էդ 40 հազար դրամով ապրի, որ նոր հասկանա՝ ինչ է դա նշանակում։ Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիր կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերեւից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրն իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա”։

Այս մասին գրում է “ժողովուրդ”-ը եւ նկատում,  որ թեեւ ԱԺ ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները նստած էին նախագահությունում, սակայն Վարդան Օսկանյանը դահլիճում էր՝ փոխքաղաքապետի կողքին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ