25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրապետյանը թմրամոլներին նկատի ուներ. Հայկական ժամանակ

Երեկ կայացած ֆուտբոլի ազգային հավաքականների Հայաստան-Լիտվա հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է թերթի թղթակցի հարցերին՝ նախօրեին տարածված այն տեղեկության առնչությամբ, ըստ որի՝ կիրակի օրը, Հայաստանի ֆուտբոլի առաջնության “Գանձասար”–“Փյունիկ” խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում Հայրապետյանը ծեծել է “Փյունիկ” ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին։

–Հերթական հերյուրանքներն է իմ հասցեին։ Ամեն ինչ խեղաթյուրում են։ Ես հերքում եմ այդ տեղեկությունները։ Նման թան չի եղել։ Մարզական կարգապահությունը խախտելու համար “Փյունիկի” տնօրենը պատժել է մի քանի աշխատակիցների՝ հեռացրել է աշխատանքից, այդ թվում՝ թիմի բժշկին։ Ես ի՞նչ կապ ունեմ։

 -Դու՞ք էիք հայտարարել, որ մարդկանց պատժում եք ծեծելով։

-Դուք նույնպես խեղաթյուրում եք իմ խոսքերը։ Այդ հայտարարությունը ես արել եմ՝ նկատի ունենալով թմրամոլներին։ Եվ նորից եմ կրկնում՝ բժշկին, մարզիչներին աշխատանքից ազատել է “Փյունիկ” ակումբի տնօրենը։ Ես այդ ամենի հետ կապ չունեմ։

“Կարծում ենք, սակայն, որ վերոնշյալ լուրը հերքելու ամենահամոզիչ ճանապարհն այն է, որ այդ մասին լրագրողների առաջ հայտարարի “տուժող” Վարդան Հովասափյանը”,– եզրափակում է թերթը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ