19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Press Lunch” եւ օլիմպիական պարգեւներ` “Տաշիր”-ից /ֆոտո, վիդեո/

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը կազմակերպել էր ՛՛Ընդմիջում լրագրողների հետե /Press Lunch/՛՛:  Հանդիպման սկզբում  ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի կողմից պարգեւատրվեցին 2012թ. օլիմպիական խաղերի մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Ինչպես նշեց Արտակ Ճաղարյանը, իրենք նախքան Օլիմդիադայի սկիզբն էին որոշել պարգևատրել ապագա մեդալակիրներին: ՛՛Իհարկե, ավելի շատ էինք սպասում, սակայն […]

Երիտասարդ արվեստաբանները կքննարկեն արվեստի տարբեր ճյուղերին նվիրված խնդիրներ

Հոկտեմբերի 19-ին մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը` նվիրված Տ. Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին: Եռօրյա նստաշրջանի ընթացքում արվեստագետները հանդես կգան արվեստի տարբեր բնագավառներին առնչվող 40 զեկույցներով: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե գիտությունը Հայաստանում ծերանում է: “Վերջին շրջանում շատ է խոսվում գիտության ծերացման մասին, որ երիտասարդները […]

“Հայոց Արծիվներ”-ը հայրենասիրական միջոցառումների շարք է իրականացնում

Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2012 թվականը “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` “Հայոց Արծիվներ” ՀՀԿ) հայտարարել է Ազգային Բանակի տարի, եւ հունվարից մինչեւ դեկտեմբեր “Հայոց Արծիվները”  Ազգային Բանակի տարբեր զորամասերում կազմակերպում եւ իրականացնում է խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգեւատրման, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, ինչպես նաեւ […]

Եթե ես լինեի նախագահը, վարչապետին կփոխեի երեկ. Արամ Կարապետյան

‘’Եթե ես լինեի նախագահը, ես վարչապետին եւ կառավարությանը կփոխեի երեկ”,-այսօրն լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: “ Ինչպես երեւում է, Սերժ Սարգսյանը կյանքում կտրուկ փոփոխություններ չի սիրում , իմ տպավորությամբ, նա առաջնորդվում է` удержим,  авось обойдется սկզբունքով”, –հավելեց նա:

Քաղաքական “սերիալներ” ու ընտրական մանիպուլյացիա

“Միասնական թեկնածու չի լինի, դա արհեստական գործընթաց է եւ Հայաստաում երբեք չի եղել, նույնիսկ առաջին նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը լուրջ ռեսուրս էր, դա չեղավ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Նրա խոսքով, Հայաստանին ամեն անգամ հրամցնում են հինը. “Մենք չենք կարողանում առաջ շարժվել: Իշխանության մեջ եղած ցանկացած մարդ չի կարող ժողովրդի […]

Օսկանյանի արժեքը` ըստ Գալուստ Սահակյանի /վիդեո/

՛՛ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը խորացրեց, կասկածները ավելացրեց՛՛,-այսօր ասուլիսին նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Օսկանյանի թեմային: Նա նշեց, որ ԱՄՆ-ի դեսպանների կողմից երբևէ նման հայտարարություն չէր արվել, սակայն հիմա արվեց, և դա արդեն կասկածի տեղիք է տալիս: Սահակյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Օսկանյանի գործը իրավական հարթության մեջ պետք է […]

Օբաման կատակերգական շոուի հերոս է դարձել /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է ամերիկյան “Comedy Central” հեռուստաալիքի եթերում հեռարձակվող կատակերգական շոուի հերոսը: Նախագահը եթերում ներկայացրել է իր տեսակետները` հեռուստաալիքի հիմնական դիտողներին` երիտասարդներին հետաքրքրող հարցերի շուրջ, գրում է “дни.ру”-ն: Օբաման մասնավորապես խոսել է քոլեջներում ուսման վարձի նվազեցման, ինչպես նաեւ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ երիտասարդների իրավունքների պաշտպանության մասին: Նա զգուշացրել է երիտասարդներին, որ եթե […]

Որդուց լքված 76-ամյա կնոջից հրաժարվում են բոլորը

“Առաքելություն Հայաստան” բարեգործական միջազգային կազմակերպությունը հրաժարվել է 76-ամյա Ռոզա  Դավթյանին տեղափոխել Արծվանիկի տարեցների կենտրոն: Հիշեցնենք, որ օրեր առաջ  Ռոզա Դավթյանի ճակատագրին անդրադարձել էր Henaran.am-ը: Վերջինիս որդին տաքսիով ոտքը կոտրած մորը Էջմիածնից ճանապարհում է Կապան: Տիկին Ռոզան 25 օր է Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում է: Բժիշկների որդին ասել է, որ հրաժարվում է մորից: Իսկ կնոջը […]

Գալուստ Սահակյանը` Քոչարյանի եւ Ծառուկյանի առաջադրումը բացառում է /վիդեո/

 ՛՛Մենք բոլոր տիպի համագործակցությունները դրական ենք համարում՛՛,-այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով ՀԱԿ-ԲՀԿ կուլիսային համագործակցության մասին: Նախագահական ընտրություններին այս երկու ուժերի հնարավոր թեկնածուն դժվար թե լինի երկրորդ նախագահը: ՛՛Այս պահի վերլուծություններով բացառում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի: Չեմ կարծում, որ նման բան լինի՛՛,-նշեց Սահակյանը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ևս հավանական չի […]

Քաղաքական ճահիճից ելքը բունտն է. Արամ Կարապետյան

“Հայաստանում այսօր քաղաքական կյանքը ճահիճում  է եւ այն շարժելը դժվար կլինի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:  Հիմնական քաղաքական ուժերը, նրա խոսքով,  կողմնորոշված չեն, թե ինչ ուղղությամբ պետք է ՀՀ –ն  զարգանա: “Մենք չենք կարողանում օբյեկտիվորեն հասկանալ ՀՀ առջեւ կանգնած խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, օբյեկտիվ քննարկում չկա”,-կարծում է Արամ  Կարապետյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված