16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էներգետիկայի նախարարությունը ութ տոկոս աճ ունի

՛՛Էլեկտրոէներգիայի արտադրությունը նախորդ տարի կազմել է 5 ու կես միլիարդ կիլովատ/ժամ , անցած ինը ամիսների ընթացքում՝ 5.9 մլրդ կիլովատ/ժամ: Աճը կազմել է շուրջ ութ տոկոս՛՛,-այսօր կառավարության նիստում, ներկայացնելով իր ոլորտի հաշվետվությունը, ասաց Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարի խոսքով՝ իրենք առաջընթաց են ունեցել նաև այլ ոլորտներում: Ներքին շուկայում աճը  եղել է 17 տոկոս: ԻՐացման ծավալները սակայն իջել են շուրջ 10 տոկոսով: Սա, նախարարի համոզմամբ, կապված են գների իջեցման հետ: ‘Տնտեսավարողներն սպասում են ավելի լավ ժամանակներում իրացումն ապահովելու համար’,-բացատրեց Մովսիսյանը:

Նախորդ տարի էլեկտրոէներգիայի մասով բյուջետային վճարումները կազմել են շուրջ 32.6 միլիարդ, այս տարի` 43.3 միլիարդ: Աճը կազմել է մոտ 11 միլիարդ: Ընդերքօգտագործման ոլորտում նախորդ տարի վճարումները կազմել է 22.4 միլիարդ, այս տարվա ինը ամիսների ընթացքում` 16.7 միլիարդ: Ինչը նշանակում է, որ այս տարվա ցուցանիշ 5.9 միլիարդով պակաս է նախորդ տարվանից: Սրա պատճառը ևս, նախարարի խոսքով, գների փոփոխություններն են:

Մանրամասներն`  այստեղ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ