06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նստել են Մաթեւոսյանի ոտքին եւ ջարդել

Այսօր` նոյեմբերի 15-ին, անհայտ անձինք կոտրել են Հրանտ Մաթեւոսյանի արձանի ոտքը:

Ինչպես դեպքի վայրից shamashyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին արձանի մոտ են հավաքվել բավականին թվով քաղաքացիներ, ովքեր իրենց զայրույթն են արտահայտում կատարվածի վերաբերյալ:

Ըստ ֆոտոտոլրագրողի` հավաքվածները ասել են, թե “Էս ջարդողները գոնե գիտե՞ն Մաթեւոսյանի ստեղծագործությունը, մի բան գոնե կարդացե՞լ են: Հույս ունեինք, որ գոնե նոր սերունդը պիտի պահպանի մեր արժեքները, էն էլ մենակ ջարդում ու քանդում են”:

Քիչ առաջ ֆոտոլրագրող հայտնեց, որ գիշերը` ժամը 00.40-ի սահմաններում, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի աշխատակիցները Մաշտոցի պողոտայից Ոստիկանության Կենտրոնականի բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, եղբայրներ 26-ամյա Ֆարշադ Բադիի Արշաֆիին եւ 28-ամյա Ֆարշադ Բադիի Արշաֆիին:

Վերջիններս խոստովանել են, որ լուսանկարվելու նպատակով նստել են արձանի ոտքին, ինչի հետեւանքով էլ արձանի ոտքը անզգուշաբար կոտրվել է:

Կայքը հիշեցնում է,  որ Հրանտ Մաթեւոսյանի արձանը Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվել էր մի քանի ամիս առաջ Մաշտոցի պուրակում` Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ