16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սևանա լճի շուրջ նոր անտառաշերտի ավելացման համար կտրամադրվի մոտ երկու միլիոն

Մինչև 2023 թվականը Սևանա լճի շրջակայքի անտառածածկը նախատեսված է ավելացնել 1113,2 հեկտարով:

Կառավարությունը Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը նախատեսում է իրականացնել 2014-2023 թվականնների ընթացքում: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի խոսքով՝ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է բարեգործական հիմնադրամներից և միջազգային այլ կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին: Ընդահունր առմամբ՝ կտրամադրվի 2.530.284 դրամ:

Սևանա լճի մակարդակի մինչև 1903,5 մետր բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն լճում և ծրագրով նախատեսված տնկումների ընդհանուր ծավալը տարածաշրջանի նախկին՝ առանց այն էլ ոչ դրական էկոլոգիական հավասարակշռությունը կվերականգնի ոչ ավելի 27%-ով:

Նախատեսվում է 2-3 տարեկան սերմնաբուսակների տնկում` սոճի սովորական և Կովկասյան, հացենի սովորական, թեղի փետրաճյուղավոր, բարդի ձյունասպիտակ և կանադական, կեչի Լիտվինովի, կաղնի արևելյան, դեղին ակացիա և այլն:
Նոր անտառաշերտի պահպանությունն ու պաշտպանությունն առաջիկա վեց տարիների ընթացքում կիրականացվի կապալառու կազմակերպության կողմից, իսկ հետագայում` համապատասխանաբար ՛՛Սևան՛՛ ազգային պարկի և համայքների կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ