15 Մարտի, Saturday, 2025
KFC

Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում նահանջել

Կառավարության ասյօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց  սննդամթերքի անվտանգության մասին դիտարկումներով: Վարչապետը հայտնեց, որ կառավարություն են դիմել պանրագործներ, ովքեր այսօր ապահովում են պանրի շուկայի մեծ արտադրանքը և բողոքել են օրինախախտ պանրագործների գործունեության վերաբերյալ:

՛՛Մեր նպատակը հետևյալն է՝ մեր սեղաններին վտանագավոր սննդամթերք չի լինելու: Մենք խստացրել ենք  վերահսկողությունը, և նահանջ չի լինելու ոչ մի պատճառաբանություններով: Մենք թույլ չենք տալու, որ առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի  հայ ընտանիքի սեղանին: Սա անթույլատրելի է՛՛,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը զեկուցեց պանրի շուկայում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ դրանց՝  սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 59 տնտեսավարող սուբյեկտներում հայտնաբերվել են խախտումներ, որոնք կապված են եղել սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանության և մի քանի այլ խնդիրների հետ:տնտեսավարող սուբյեկտներից 18-ի գործունությունն արգելվել է, քանի որ նրանց արտադրած պանրի նմուշում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ: Վերջիններս առկա են եղել մեծամասամբ  չանախ պանրի տեսակում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ