10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունը վատ է սովորել եւ մնացել է նույն դասարանում. ՀՅԴ

“Ես անվանում եմ տարեկետման բյուջե, այսինքն կառավարությունը վատ է սովորել եւ մնացել է նույն դասարանում”,-քիչ առաջ խորհրդարանում պետբյուջեի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալով, հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ հավելեց, որ 2008-ին նույն թիմը համարձակ բյուջե էր ներկայացրել:

Աղվան Վարդանյանի խոսքով, բյուջեի գաղափարախոսությունը, նրա նպատակներն ու խնդիրները, որը ներկայացրեց վարչապետը, արտաքին գեղեցիկ փաթեթավորմամբ էր, բայց կտրված իրական կյանքինց: ”Մենք ինչպես ենք  ապահովելու տնտեսության մրցունակությունը, մարդկային կապիտալի զարգացումը”,-հարցադրում արեց ՀՅԴ պատգամավորը եւ նշեց, որ այսօր Հայաստանում միակ զարգացող հատվածը բանկերն են, մինչդեռ իրական հատվածը հազիվ է շնչում, իսկ ստվերը 35 տոկոսի է հասնում:

“Իմ նպատակը միայն վատը տեսնելը եւ անցյալը վկայակոչելը չէ: Ինձ մտահոգում է , թե հետո ի՞նչ է լինելու հաջորդ տարիներին. տված խոստումները կատարելու է կառավարությունը”,- շարունակեց իր հայտարարությունը:

Աղվան Վարդանյանը թերահավատություն հայտնեց, թե կառավարությունը կկարողանա կատարել իր խոստումները. “Աստված տա, մենք սխալվենք, բայց եթե այնուամենայնիվ խոստումները չկատարվեն, պատասխանատվությունն ի՞նչ ձեւով է դրսեւորվելու”:

“Մեր վարչապետը եկավ- գնաց, վեց –յոթ նախարարները եկան- գնացին, ուրիշմերը եկան -գնացին: Եթե սա վերաբերմունք է օրենսդիրի հանդեպ, ոչինչ, մենք մի կերպ կդիմանանք, թող քաղաքական մեծամասնությունը մտածի: Չեմ կարծում, թե վերաբերմունք է, ցավն այն է, որ ներքին անհամաձայնությունը, կառավարության ներսում, մի քանի խմբերի բաժանումը իրական պրոբլեմ է”,-եզրափակեց ՀՅԴ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ