18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Անգլերենի լինգաֆոնային լսարան ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմակրթության վարչության օտար լեզուների կենտրոնում նոյեմբերի 14-ին բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան:

Լսարանը հագեցած է 15 համակարգիչներով, տեսաարտացոլող սարքերով եւ այլ անհրաժեշտ պարագաներով: Այս լսարանը հնարավորություն կընձեռի ՀՀ Զինված ուժերի սպաներին եւ քաղաքացիական հատուկ ծառայողներին զարգացնել լսողական եւ խոսակցական անգլերենի մակարդակը: Հետագայում լսարանում կիրականացվեն առցանց թեստավորում, հեռակա ուսուցում:

Լսարանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության եւ ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ:

Ամերիկյան կողմը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այդպիսի  լաբորատորիաների դերը եւ դրանց ավելացումը:

Ամերիկյան անգլերենի ուսուցման նմանօրինակ լսարաններ ավելի վաղ բացվել են նաեւ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտում եւ Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ