27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Հալվա ասելով`բերանդ չի քաղցրանա. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ  Շարմազանովն այսօր 2013 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ արտահերթության կարգով ելույթ ունենալով` արձագանքեց նախագծի քննարկման ժամանակ հնչած որոշ դիտարկումների:

Շարմազանովը, նախ նկատեց, որ անգամ տնտեսական ճգնաժամի տարիներին պետբյուջեում սոցիալական ոլորտին եւ աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծախսերը չկրճատվեցին:

Նա կարեւորեց եկող տարվա բյուջեում ռազմական ծախսերի ավելացումը` պայմանավորված ՀՀ աշխարհաքաղաքական դիրքով ու պայմաններով:

Ներկայացված նախագիծն, ըստ Շարմազանովի, կարելի է  անվանել իրատեսական և գործողությունների բյուջե: Այն փաստը, որ նախընտրական տարում ներկայացված բյուջեում բացակայում է պոպուլիզմը, նրա խոսքով, վկայում է, որ իշխանությունը գնում է ամենադժվարին ճանապարհով` զերծ մնալով ավելորդ զգացմունքային, նախընտրական քայլերից , ինչը խոսում է իշխանության քայլերի հաջորդականության և շարունականության մասին:

Պետբյուջեի նախագծում  հնարավոր ռիսկերը ներառելու փաստը, Էդուարդ Շարմազանովի խոսքով, խոսում է այն մասին, որ իշխանությունն առնվազն վեց ամիս առաջ է նկատում այդ ռիսկերը, քան ընդդիմությունը:

“Մեր գործընկերներից մեկն իր ելույթում նշեց, որ բյուջեն անբավարար է եւ նշեց այն դեպքում, երբ այս նախագծով բյուջեի ծախսային մասում ավելացումը շատ ավելի մեծ է, քան 2010, 11, 12 թվականների բյուջեում էր: Եթե այս տրամաբանությամբ ենք շարժվում, ինչու այդ  քաղաքական ուժը 2010 թ-ին, 11-ին, 12-ին կողմ քվեարկեց բյուջեին”,-իր ելույթում շեշտեց Էդուարդ Շարմազանովը եւ նկատեց.”Ազնիվ չենք”:

ԱԺ փոխնախագահի խոսքով, դահլիճում հայտարարություն եղավ, թե գյուղատնտեսության ոլորտում աճ է նկատվում, բայց դա բնության շնորհն է: “Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ երբ արեւ է` ընդդիմության շնորհքն է, երբ կարկուտ է` իշխանությունն է”:

Շարմազանովն անդրադարձավ նաեւ ներդրումների երաշխիքների բացակայության մասին հնչած տեսակետներին եւ նշեց.”Ո՞վ է խանգարում խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր տասնյալ միլիոնավոր դոլարներ ներդնում են արտերկրում, ներդրումներ կատարել ՀՀ-ում: Իշխանությունը խոչընդոտո՞ւ մ է, հստակ անուն տվեք”:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ իշխանոււթյունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ խրախուսումն է ներդրումային քաղաքականությունը:

“Ցանկությունները կարեւոր են, բայց ավելի կարեւոր են ազնիվ եւ շիտակ խոսքերը: Հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա”,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ