29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աշոտյանի համախոհներ Օսկանյանը, Բագրատյանը և Սաֆարյանը

‘ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ … Փաստորեն, մամուլն ու ընդդիմախոսներն ինձ են վերապահում Հայաստանի քաղաքական կյանքում տեղեկատվական հեղափոխության ջահակրի դերը: Ես պատրաստ եմ պատվով կրել այս պատասխանատվությունը, կողքիս ունենալով Վ. Օսկանյանի, Հ. Բագրատյանի, Ս. Սաֆարյանի պես համախոհներ 🙂 Վստահ եմ, 1-2 տարի հետո իրեն հարգող և ոչ մի քաղաքական գործիչ կամ լրագրող այլևս չի “ֆայմի” քաղաքական […]

Henaran.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

Նոյեմբերի 16 -ին Henaran.am-ում  իրականացված տեխնիկական  վերազինման պատճառով, մի քանի ժամ կայքը անհասանելի էր: Խմբագրակազմը մեկ անգամ եւս  հայցում է բոլոր ընթերցողների ներողամտությունը` համոզված լինելով, որ այլեւս նման խափանումներ չի լինի: Մենք սիրում ենք Ձեզ եւ աշխատում ենք Ձեզ համար:

Թուրքիան եւս ճանաչել է Սիրիական ազգային կոալիցիան

Թուրքական իշխանությունները եւս  Սիրիական ազգային կոալիցիան ճանաչել են սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ, հայտնում է “Hurriyet”-ը: Սակայն Անկարան այն չի համարում միակ օրինական իշխանությունը քաղաքացիական պատերազմով համակված երկրում: “Թուրքիան ի սրտե ողջունում է այդ կարեւոր ձեռքբերումը եւ հաստատում է Սիրիական ազգային կոալիցիայի ճանաչումը` որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ եւ կոչ է անում Իսլամական համագործակցության կազմակերպության իր […]

ԲՀԿ-ն մասնատվում է.Իրատես de facto

“Իրատես de facto” թերթն իր “Ասում են” խորագրի ներքո գրում է. “…թե ԲՀԿ-ում տարանջատումներն ահավոր լայն թափ են ստացել. եթե առաջ այստեղ կային Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի թեւեր, հիմա առաջացել են նաեւ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի թեւեր, որոնք ահավոր անհանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ, եւ ջինն այլեւս շշում պահել չի լինում, ինչն էլ իր առկայծումներն […]

Հայրապետյանը միայն զրուցել է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրություններ է կատարում՝պարզելու, թե արդյոք ճիշտ են մամուլում հրապարակումները, որ նոյեմբերի 14-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը “Փյունիկ” ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին այնպես է ծեծել, որ դեմքը կարված է, ծնոտը՝ կոտրված։ “Ավելին, նրան աշխատանքից հեռացրել են, քանի որ “Գանձասար”–“Փյունիկ” խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերել՝ […]

Քոչարյանը նույնպես չկա. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի պարզվում է՝ ոչ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն են Հայաստանից բացակայում, այլեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների՝ վերջինս երկու օր առաջ մեկնել է Մոսկվա, սակայն ոչ թե “Սիստեմա ԱՖԿ”–ի գործերով, այլ՝ մասնավոր այցով։ Թե այնտեղից ուր է մեկնելու, աղբյուրները չգիտեն։ “Արդյոք պատահականությո՞ւն է, որ […]

Նոր բնակարաններ սպաներին

Կոտայքի մարզի զորամասերից մեկի 33 սպաներ նոյեմբերի 15-ին տոնեցին բնակարանամուտ: Բոլոր տեսակի կոմունալ եւ կենցաղային հարմարություններով համալրված մեկ, երկու եւ երեք սենյականոց բնակարանների տերերին բանալիները հանձնեց անձամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով սպաներին եւ նրանց ընտանիքներին բնակարանամուտի առիթիվ, հիշեցրեց, որ մեր պետության ղեկավարությունը եւ պաշտպանության նախարարությունը մշտապես հոգում են զինծառայողների […]

Զորացրման պատճառը խիստ անձնական է եւ գաղտնի

 Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Henaran.am -ը, Սիսիանցի 60-ամյա Ռոզա Հովսեփյանը    բաց նամակով  դիմել է  Հանրապետության նախագահին եւ Հայաստանի պաշտպանության նախարարին: Ըստ նամակագրի, երեք երեխա ունեցող իր որդուն Գեւորգ Հովսեփյանին, որը պայմանագրային զինծառայող էր Սիսիանի զորմասում, ազատել են ծառայությունից: Կնոջ կարծիքով, դա անօրինական որոշում է: Henaran.am-ը փորձեց խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալ Պաշտպանության նախարարությունից: Մամուլի […]

Երանի թողեն, գաս նկարես … Վանաձորի ծննդատունը ‘վերանորոգվել է’ /ֆոտո, վիդեո/

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործում է մեկ ծննդատուն: Սակայն Մ. Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի  կազմում գործող ծննդատունը խոնավ է, պայմանները՝ անտանելի: Շենքն ի սկզբանե նախատեսված չի էլ եղել ծննդատան համար. այն հիվանդանոցի առանձին բաժանմունք է եղել, սակայն տնակային պայմաններից հետո որպես ծննդատուն է ծառայում 1997 թվականից: Երկու տարի առաջ Վանաձորում շատ էր խոսվում […]

Այ գոմիկ, հիմա էլ ադնակլասնիկն եք մուռտարում …

Կոմայգում` սեռական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող բռնություններից հետո վերջիններս շփման նոր ձեւ են գտել: Նրանք սոցկայքերում բացում են կեղծ անկետաներ եւ փորձում “կլիենտ կպցնել”: “Սա նորություն չի, բայց արդեն վառված կանալ ա, ու ավելի վատ դրության մեջ ես ընկնում”,-պատմեց Կոմայգու հաճախորդներից մեկը: Վերջինս “Օդնոկլասնիկ”-ով մեկի հետ շփման մեջ է մտել, զրուցել , պայմանավորվել եւ հանդիպել: “Ավտոյից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի