Հայաստանը՝ խոհարարների օլիմպիադայի ոսկե մեդալակիր
Հոկտեմբերի 5-10-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացած խոհարարական արվեստի օլիմպիադային Հայաստանը արտ-կլաս անհատական կատեգորիայի մրցույթում արժանացել է միանգամից երկու ոսկե մեդալի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման խոսեցին մեդալակիրները՝ ոսկվայաբնակ Վերա և Ռենա Հովհաննիսյան քույրերը, ովքեր առաջին անգամ են հանդես եկել Հայաստանի դրոշի ներքո: Ինչպես նշեց ՛՛Խոհարարների հայկական ասոցիացիայի՛՛ ավագ մասնագետ Վերա Հովհաննիսյանը, սա իր միակ հաղթանակը չէ: […]





































