Հետախուզվողները չեն հայտնաբերվել
Մի քանի օր առաջ Լոռու մարզի Մուշ ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված է Վանաձորի բնակիչ Արտակ Վերանյանը:
Դեպքի հաջորդ օրը նա ինքնակամ ներկայացել է Գուգարքի քննչական բաժին եւ ավագ քննիչ Արամ Մաթեւոսյանը նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել գործում: Խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի երեկոյան Լոռու մարզի Շահումյան գյուղում ` Մուշ ռեստորանային համալիրում սպանություն էր տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գտել էր փաստաբան Սամվել Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդված առաջին մասով: Նախաքննությունը պարզել է, որ այդ օրը ռեստորանում փաստաբանը, Արտակ եւ Արեն Վերանյան եղբայրները, ինչպես նաեւ նրանց ընկեր Վանաձորի նախկին ավագանի Սամվել Դիլոյանը վիճել են:
Վերջիններս բազմաթիվ հարվածներ են հասցրել Շարբաթյանի դեմքին, մարմնին, սպանել են նրան: Արեն Վերանյանի ու Սամվել Դիլոյանի ը թաքնվել են քննությունից: Նրանց նկատմամբ հայտարավել է հետախուզում:
Ելնելով նախաքննության հանգամանքներից` քննիչը չի հերքում կամ հաստատում լուրերը, թե Շարբաթյանի մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցից, փոխարենը հիշեցնում է, որ նշանակված են դատաբժշկական մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է: