12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դեղամիջոցները չեն թանկացել

 

Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ  դեղերի թանկացումների մասին մամուլում շրջանառվող լուրերը չափազանցված են:

“Դեղերի թանկացումներ են եղել շուրջ 80 տոկսով: Չգիտեմ, թե նման հետազոտություն ով է կատարել:  Թանկացումներ չկան, իրականում շուկան բավականին կայուն է”,- ասաց նա: Ոլորտի պատասխանատուի խոսքով որոշ դեղամիջոցներ թանկացել են, բայց միայն 6-8 տոկոսով: Միության եւ առողջապահության նախարարության կողմից մշակվել է “Մարքեթինգային էթիկայի կանոնակարգ”, որը կսահմանի դեղագործական կազմակերպությունների էթիկայի կանոններ` սկսած դեղարտադրողների մարքեթինգային, գովազդային գործունեությունից, մինչեւ պահելաձեւն ու աշխատելաոճը: Սա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Կանոնակարգը դեղարտադրության ոլորտում կնվազեցնի նաեւ կոռուպցիոն ռիսկերը:

Կանոնակարգում կսահմանվեն դեղարտադրողների եւ դեղ ներմուծողների գործունեության սահմանափակումները, ինչպես նաեւ պատժամիջոցներ կկիրառի կանոնները շրջանցողների համար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ