Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Դանիայում

Սեպտեմբերի 20-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին: Շուրջ 500 հյուրերի թվում էին Դանիայի Խորհրդարանի եւ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա […]