13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շատ յուրահատուկ էին զգացմունքներս. Արթուր Ալեքսանյան

՛՛Հենց այն ժամանակ, երբ դուրս էի գալիս երրորդ տեղի համար պայքարի, տրամադրությունս մի քիչ լավ չէր, քանի որ նախքան այդ պատրատ էի  հաղթելու, սակայն ինչ-ինչ պատճառերով չստացվեց. թե վնասվածքը խանգարեց, ուրիշ բաներ խանգարեցին՛՛,-Henaran.am-ի հետ զույցում, պատմելով Օլիմդիադայում բրոնզե մեդալ նվաճելու ակնթարթների մասին՝ ասաց ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Ըստ նրա՝ մարզիկը միշտ յուրահատուկ զգացմունքներ է ունենում, երբ […]

Համայն հայության գերագույն նպատակը պիտի լինի Հայրենիքի զորացումը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: Միջոցառումից առաջ ելույթ է ունեցել եւ աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը: […]

Խորհրդակցություն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 34 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման […]

“Հարսնաքարի” եւ Պողոս Պողոսյանի գործը հետաձգվեց մեկ տարով

Ըստ 168.am-ի, այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում որոշվել է մեկ տարով հետաձգել “Ժառանգություն”  խմբակցության անդամների կողմից ներկայացված՝ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի “Հարսնաքար” ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ՝ 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած՝ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության […]

ԲՀԿ-ն երկպառակտված չէ. Վարդան Օսկանյան

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պագամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի՝ ԲՀԿ-ի ներսում եղած երկպառակտվածության մասին հրապարակումներին: ‘Մամուլում ինձ և իմ կուսակցությանը վերաբերող երկու թեմաներ են շրջանառվում, որոնք առաջ քաշելով՝ որոշակի շրջանակներ փորձում են ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծել: Առաջինը, իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հետ կապված իբր ես դժգոհ եմ կուսակցության և նրա առաջնորդի […]

Հռիփսիմե Խուրշուդյանը ամուսնական զգացումներով կիսվեց Henaran.am-ի հետ

‘Ակտիվ հարս էի, բոլոր երաժշտությունները, երբ հնչում էին, պարում էի, շատ լավ անցավ’,-Henaran.am-ի հետ իր հարսանեկան մանրամասներով կիսվեց ծանրամարտիկ, Օլիմպիական մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա երեկ է ամուսնացել: Հռիփսիմեի խոսքով`  հյուրերը ևս աշխույժ էին և ուրախ ու լավ ժամանակ են անցկացրել: Ծանրամարտիկը մեզ հայտնեց նաև, որ այսօր իր ամուսնու` ծանրամարտիկ Տարոն Թովմասյանի հետ գնում են Ծաղկաձոր` հանգստանալու, […]

ՀԱԿ-ի թեկնածուն կգնա մինչեւ վերջ

Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված ՀՀՇ Շիրակի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի հրաժարվելու ընտրապայքարից: Գրիգորյանն իրենց համարում է ազդեցիկ գյումրեցի եւ չի կասկածում, որ կհաղթի: “Արդյունքների ամփոփումից հետո պարզ կլինի ամեն ինչ”,-ասաց նա: Գրիգորյանի խոսքով, իրեն սատարելու է Հայ ազգային կոնգրեսը եւ նրանց համաձայնությամբ է առաջադրվել: […]

ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ դեսպանին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Ողջունելով դեսպանին եւ հաջողություններ մաղթելով նրան իր դիվանագիտական առաքելության մեջ ` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով կայուն զարգանում են: Նա բարձր գնահատեց առկա քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ փաստեց, […]

Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներն Ազգային ժողովի հյուրերն էին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀԲԸՄ ներկայացուցչական պատվիրակության հանդիպումը տեղի ունեցավ խորհրդարանի նիստերի դահլիճում: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահն ասաց. “ Սիրելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք, հարգարժան պարոն Սեդրակյան, Շատ ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Անցյալ դարասկզբից Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, […]

Կովի կաթի մեջ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոց է հայտնաբերվել

Ավստրալացի գիտնականները կովի այնպիսի կաթ են ստացել, որը  ՄԻԱՎ-ի դեմ հակամարմիններ է պարունակում: Դրա հիման վրա նրանք պատրաստվում են արտադրել քսուք կանանց համար, որը կպաշտպանի նրանց ՄԻԱՎ-վարակակիր զուգընկերների հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքում: Այդ մասին գրում է “Medical Xpress”-ը: Գիտնականների խոսքով` կովը չի կարող վարակվել ՄԻԱՎ-ով, սակայն նրա իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում օտարածին սպիտակուցների դեմ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված