26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ական ջահելները իրար չեն հասկանում.Իրատես de facto

ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ կուսaկցության երիտթեւում գործում են մի քանի խմբավորումներ։ Այդ մասին գրում  է “Իրատես de facto”-ն:

“Առանձին թեւ է Տիգրան Ուրիխանյան-Վահան Բաբայան երկյակն իր համախոհներով, իր առանձին կաստան ունի Վահե Էնֆիաջյանը։ ԵրիտԲՀԿականների շրջանում առանձնահատուկ տարանջատում կա հին ու նոր՝ եկվոր ջահելների միջեւ։ Հներն իրենց մի տեսակ բարձր են դասում՝ վերեւից նայելով իրենց նորագիր կուսակիցներին։ Ընդ որում, այդ տարբեր թեւերում առկա են հստակ տարաձայնություններ։

Երիտասարդ ԲՀԿ-ականները դժգոհ են նաեւ, որ ավագ կուսակիցներն իրենց չեն ներգրավում քաղաքական կոնսուլտացիաներում եւ, ընդհանրապես, անհաղորդ են թողնում քաղաքական մանրամասներին։ Մի խոսքով, ջահելները հայտնվել են խաղից դուրս վիճակում”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ