19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տրանսպորտ չկար. ահազանգ Henaran.am-ին

Henaran.am   ահազանգած երեւանցիները բողոքում են, որ կիրակի օրը` հոկտեմբերի 7-ին երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնից անհնար է դարձել  տեղաշարժը: Ժամը 21:30-ից սկսած Երիտասարդական մետրոյի մոտակայքից մարդիկ չեն կարողացել տեղափոխվել Զեյթուն, Ազատության պողոտա, քանի որ երթուղայինները չեն սպասարկել: Կանգառում խառնաշխոթ է առաջացել: ‘Տաքսիները լավ աշխատեցին, մարդիկ ստիպված տաքսիներով էին գնում, որովհետեւ տրանսպորտ չկար’,-ասաց մեր ընթերցողը: Պարզաբանման համար […]

“Արաքս”-ը շուկա է առաքել “դեռ չարտադրված” ձվի խմբաքանակ

Եթե մայրաքաղաքի որոշ մթերային խանութներում  ձեզ հանդիպի 12.10.12 մակնշմամբ “Արաքս” թռչնաֆաբրիկայի արտադրած ձու, չմտածեք, թե ամսաթվերը շփոթել եք: Թեեւ դեռ հոկտեմբերի 12-ը չէ, բայց “Արաքս”-ը շուկա է առաքել   12.10.12 մակնշմամբ “Արաքս”  ձվեր: Ստացվում է, որ ընկերությունը արտադրության նշված ժամկետից առնվազն վեց օր առաջ շուկա է առաքել  ձվերի խմբաքանակը: Մեր տեղեկություններով, “Արաքս”-ի արտադրության ձվերի այս խմբաքանակը […]

Ստոկհոլմում հայտարարել են Նոբելյան մրցանակիրների անունները

Շվեդիայում բացվել է 111-րդ Նոբելյան շաբաթը: Ըստ ավանդույթի, առաջինը հրապարակվել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտի դափնեկիրների անունները: Ստոկհոլմում Թագավորական բժշկական ինստիտուտին կից հանձնախմբի նախագահն արդեն 2 գիտնականների է անվանել` ճապոնացի Սինյա Յամանակեն եւ բրիտանացի Ջոն Գերդոնը, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիք”-ը: Պրաֆեսորը “ծագող արեւի երկրից” մշակել է օրգանիզմի սովորական բջիջներից ցողունային բջիջներ ստանալու մեթոդը: Նրա […]

“Օջախը” քաղաքական ու զինվորական էլիտային է ընդունել

Երեկ` հոկտեմբերի 7ին “Օջախ” ռեստորանային համալիրը քաղաքական ու զինվորական էլիտային է ընդունել: Օջախում տեղի է ունեցել գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու` Զարզանդի հարսանիքը: Մեզ հասած տեղեկությունններով, հարսանիքին ներկա են եղել ՀՀ նախագահն ու առաջին տիկինը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայռուսգազարդի նախկին տնօրեն, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը,  ինչպես  նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնատար այլ […]

‘Շախտյորի’ մարզիչը գոհ է Մխիթարյանից

Ուկրաինայի առաջնությունում ‘Շախտյորի’ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ‘Մետալիստի’ հետ խաղում խփեց իր 14-րդ գոլը: Նախորդ տուրում Հենրիխը, խփելով 13-րդ գոլը, կրկնել էր Անդրեյ Վորոբեյի 12 տարի առաջ սահմանած ռեկորդը: Վերջինս Ուկրաինայի առաջնության առաջին շրջանում խփած գոլերի թվով ռեկորդակիրն էր: Այսուհետ այդ ռեկորդը պատկանում է Հենրիխ Մխիթարյանին: Այս խաղից հետո ‘Շախտյորի’ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գնահատել էՄխիթարյանի խաղը։ Նա գոհունակություն […]

Սերժ Սարգսյանը հրաժեշտ տվեց Էդվարդ Միրզոյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ընտանիքի անդամների, հարազատների ու նրա երաժշտության բազմահազար երկրպագուների հետ վերջին հրաժեշտն են տվել հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Էդվարդ Միրզոյանին:

Երեւանը պատրաստվում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, գերատեսչություններին և կառույցներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անցյալ շաբաթ կայացած համաքաղաքային շաբաթօրյակին: Հանձնարարվել է նաև մշտական հսկողություն իրականացնել աղբի կուտակման խրոնիկ վայրերը վերացնելու ուղղությամբ: Քաղաքապետին զեկուցվել է, որ հոկտեմբերի 14-ի “Էրեբունի-Երևան” տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Էրեբունի արգելոց- […]

Աթաթուրքի արձանը Բուդապեշտում ներկել են կարմիր գունյով

Բուդապեշտի 21-րդ Դար թաղամասում նախորդ շաբաթ բացված Քեմալ Աթաթուրքի կիսանդրին անհայտ անձինք ներկել են կարմիր ներկով: Աթաթուրքը Թուրքիայի հիմնադիրը եւ առաջին վարչապետն էր, ինչպես նաեւ 1915-ի Հայոց ցեղասպանության պատասխանատուներից մեկը, գրում է “politics.hu” կայքը: Միջադեպը տեղի է ունեցել հայ-հունգարական լարված հարաբերությունների ֆոնի վրա, որոնց վատթարացման համար հիմք հանդիսացավ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա […]

Բալասանյանի պատասխանը Վարդան Ղուկասյանին

Գյումրիի նորընտիր քաղաքապետ , ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ պատասխանում է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, թե վերջինս Սամվել Բալասանյանին Գյումրիում գործարան է նվիրել: “Գյումրու գործող քաղաքապետն երեկ հայտարարեց, իբրև թե ժամանակին գործարան է տվել Սամվել Բալասանյանին, ինչը սակայն, հեռու է իրականությունից, քանզի ժամանակին քարուքանդ վիճակում գտնված և […]

Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով / յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով/ և 190-րդ  /ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` լեգալացնելը / հոդվածներով: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին ԱԱԾ-ում պետք է կայանար Վարդան Օսկանյանի հարցաքննությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի