26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արաբկիրի քննիչները չկան. Հայացք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ դատախազությունում խորհրդակցություն էր հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Խիստ քննադատելով համակարգի թերությունները, նախագահը մասնավորապես ասաց. “…դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում եւ հայտնվում հետախուզության մեջ: Եվ որեւէ մեկը որեւէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաեւ հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ”: Ըստ “Հայացք”-ի, այս հանդիպումից հետո մի երկու ղեկավար ազատվեց, որոնց ենթակաները փախած էին: “ Ու վերջ:

Վերոհիշյալ խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը: Սակայն երեւի նրա ենթակաների համար ՀՀ նախագահի խոսքը այնքան էլ “ասնավանի” չէ: Ինչո՞ւ ենք այդ եզրակացությանը հանգել: Խոսենք կոնկրետ փաստով: Օրերս ԱԱԾ-ն հեռուստատեսությամբ պաշտոնական հայտարարություն տարածեց, որով ասվում էր, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչներ Սմբատ Մովսիսյանն ու Արման Մանուկյանը կասկածվում են կաշառք պահանջելու մեջ: Մեր հավաստի տվյալներով Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սմբատ Մովսիսյանը փախուստի մեջ է: Նա մեղադրվում է թմրամոլից կաշառք պահանջելու մեջ: Նույն մեր աղբյուրները հավաստում են, որ ո՛չ քաղաքի քննչական վարչությունում, ո՛չ ՀՀ քրեական վարչությունում Ս. Մովսիսյանի հարցը չի քննվել:

Իսկ Արաբկիրի քննչական վարչության պետ Վարդան Վարդանյանը շարունակում է պաշտոնավարել: Ինչո՞ւ է ՀՀ նախագահի պահանջն անտեսվում: Թե՞ այն, որպես զենք, օգտագործվում է, երբ իրենց պետք է”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ