13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մենք չենք տանում Հանրապետության հրապարակից ԱԳՆ շենքը, չէ՞. Արման Սահակյան /վիդեո/

՛՛ԱԳՆ շենքի վաճառքը համեմատական գնահատման եղանակով է գնահատվել, այսինքն` նայվել է շուկայական գնին՛՛,-այսօր ասուլիսին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի վաճառքի համար միշտ էլ եղել են առաջարկներ, դրա վառ ապացույցն առաջին հարկի՝ բավական բարձր գնով մասնավորեցումն էր: ՛՛Դա նոր բան չի, շատ տարբեր ժամանակներ քննարկվել են: Շուկայական արժեքից […]

Քոչարյանն անկանխատեսելի է /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, շուտով կսկսվի նախագահի թեկնածուների առաջադրումների շքերթը, եւ այդ շքերթին ըստ նրա, կմասնակցի 12 քաղաքական խմբավորում: Սակայն դրանք բոլորը չեն կարողանալու առաջադրվել, եւ պիտի քննարկեն մի հարց` առաջադրե՞լ, թե՞ սատարել: Դժվար կացության մեջ է ընդդիմադիր դաշտը: Սոցիոլոգի կարծիքով, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան առանձին թեկնածուներով, ապա իրարից ձայն են փախցնելու, եւ […]

9 ամսում պետական գույքի օտարումից բյուջե է մուտքագրվել մոտ 700 մլն դրամ

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը այսօր լրագրողներին ներկայացրեց ինը ամսվա ընթացքում պետական գույքի վարձակալության, օտարման և մյուս ցուցանիշները: Այս տարվա հունվարից մինչև հոկտեմբեր Պետական գույքի մասնավորեցումից մուտքերը կազմել են 219 մլն. դրամ, որից պետական բյուջե մուտքագրվել է 171 մլն դրամ, համայնքներին փոխանցվել է 49 մլն դրամ: Պետական գույքի օտարումից մուտքերը ինը ամսում կազմել են 687 […]

Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը աղքատության շեմին է. Դաֆինա Գերչեւա

Այսօր լրանում է ՄԱԿ-ի գործունեության 67-րդ տարեդարձը, իսկ այս տարի նաեւ` Հայաստանի եւ ՄԱԿ-ի հարաբերությունների 20-ամյակը: ՄԱԿ-ի 20-ամյա գործունեությունը Հայաստանում այսօր` հոկտեմբերի 24-ին կայացած մամլո ասուլիսին ամփոփեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Նա նշեց, որ համագործակցության 20 տարվա ընթացքում հիմնական շեշտը դրվել է մարդասիրական օգնությունների, ինչպես նաեւ զարգացման […]

Սիրիայի նախագահը հայտարարել է համընդհանուր համաներման մասին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներում է շնորհել բոլոր նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել Սիրիայի զինված հակամարտության սկզբից ի վեր: “Համաներումը տարածվում է այն բոլոր հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչեւ 2012-ի հոկտեմբերի 23-ը”,-ասվում է նախագահի հրամանագրի մեջ: Ընդ որում, հատուկ ընդգծվում է, որ համաներումը չի տարածվում այն հանցանքների վրա, որոնք իրագործել են “ահաբեկիչները”, գրում […]

Ո՛չ Օբաման, ո՛չ էլ Ռոմնին արժանի չեն ամերիկահայերի ձայներին

Հայաստան կատարած իմ վերջին ուղեւորության ընթացքում, լրագրողները հաճախ էին ինձ հարցնում, թե Միացյալ Նահանգների նախագահի ո՞ր թեկնածուին եմ ձայն տալու նոյեմբերի 6-ի ընտրություններում: Իմ պատասխանը հստակ էր եւ միանշանակ` ես քվե չեմ տալու ո՛չ նախագահ Օբամային, եւ ո՛չ էլ նահանգապետ Ռոմնիին: Վերադառնալով Միացյալ Նահանգներ, ես ուրախությամբ իմացա, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը միեւնույն որոշումն էր […]

Անհայտ ճակատագրով գյումրեցի անօթեւան կինը /վիդեո/

Գյումրու կենտրոնական մթերային շուկայում սայլակներով ապրանքներ տեղափոխողների շարքում անմիջապես աչքի է ընկնում ամրակազմ մի կին: Նա 43-ամյա, երեք երեխաների միայնակ մայր Ալմաստ Հակոբյանն է, ով նույնիսկ սեփական տնակ չունի եւ ապրում է Գյումրու տնակային ավաններից մեկում՝ իր հին ծանոթներից մեկի վագոն-տնակում: Նրա ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթակա չէ, քանի որ երկրաշարժի հետեւանքով բնակարան չի կորցրել եւ […]

“Facebook”-ն` ահաբեկչության գործիք

Ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներն ավելի ակտիվորեն են օգտագործում  “Facebook” սոցիալական ցանցը նոր կողմնակիցներ գտնելու նպատակով: Այդ մասին նշվել է ՄԱԿ-ի` “Ինտերնետի օգտագործումը` ահաբեկչական նպատակներով” զեկույցում: Ծայրահեղական հռետորություն եւ բռնություն քարոզելու նպատակով են օգտագործվում նաեւ “Twitter”-ը եւ  “Youtube”-ը: Սակայն նշված ընկերությունների ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել ՄԱԿ-ի զեկույցը: Վերոնշյալ աշխատանքը ներկայացվել է Վիեննայում` հակաահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների […]

Մարկ Սաղաթելյանն այսօր կվիրահատվի

Շոումեն Մարկ Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով հայտնում է, որ ինքը գտնվում է Գերմանիայում: Այսօր նրան վիրահատություն են անելու: ‘Վաղը ինձ վիրահատում են, և հուսով եմ ու վստահ եմ, որ այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի, և ես վերջապես կկարողանամ քայլել’,-գրել է Մարկ Սաղաթելյանը: Հիշեցնենք,որ հունիսի 22-ին Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր […]

Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդես է կայացել Կանադայում

Հոկտեմբերի 22-24-ը Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ Կանադայի Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ Տորոնտո, Օտտավա եւ Մոնրեալ քաղաքներում տեղի ունեցավ Քրիս Բոհջալյանի “Ավազե ամրոցի աղջիկները” գրքի շնորհանդեսը: “New York Times” պարբերականի կողմից ամենավաճառվող (bestseller) ճանաչված պատմա-գեղարվեստական գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին` կենտրոնանալով մեկ զույգի` Արմեն Պետրոսյանի եւ Էլիզաբեթ Էնդիկոտտի սիրո պատմության վրա: Մայրաքաղաք Օտտավայում շնորհանդեսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված