Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-23-ը ՌԴ հյուսիսային մայրաքարաք Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում կքննարկվեն հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության հետ կապված հարցեր: Նիստի արդյունքներով ակնկալվում է ՀԱՊԿ […]





































