Պատգամավորները սպասում են աշխարհի վերջին. ամանորի “մսուր-մանկապարտեզ” /ֆոտո, վիդեո/
Մինչ Ազգային ժողովի արտահերթ նիստում կրքերը բորբոքվում են, օրենսդիրների քաղաքական տոնայնությունն էլ` թեժանում, խորհրդարանի շենքն ու բակը արդեն տոնական տեսք ունեն: Ճեմասրահներում տեղադրված գունագեղ տոնածառներին պատգամավորները կարծես ուշադրություն չեն դարձնում: Լրագրողները նկարահանվում են տոնածառի մոտ ու ստիպված ԱԺ աշխատողները նրանցից են հարցնում՝ սիրուն ա չէ՞, մեր տոնածառը….
Իսկ լրագրողներին մեկ այլ հարց է հուզում: “Բա ո՞ւմ հաշվին են էսքան սիրուն արել, պետությա՞ն թե՞ պատգամավորների անձնական միջոցների”,-անպատասխան բարձրաձայնում էին գործընկերներս:
Ի դեպ, պատգամավորները լսելով լրագրողների հարցերը` Ամանորի մասին զարմանում են: ” Հլա շուտ ա էդ թեման, սպասի աշխարհի վերջը տեսնենք` գալիս ա, թե չէ”, “Կարող ա գիտեք` մսուրի երեխեք ենք, Նոր տարուց եք խոսում”, “Վաղը եկեք, վաղը, հլա տեսեք ինչ լավ բաներ եմ ասելու”,-այսպես էին մեկնաբանում որոշ պատագմավորներ լրագրողների, այս անգամ բարի հարցերը:
Ինչեւէ, մի քանի օրից Ամանոր է: Գուցե շնորհավորական բացիկներ ուղարկելուց կամ ստանալուց ազգի ընտրյալները հիշեն, որ առջեւում տոներ են եւ պետք չէ զմիմյանս վիրավորել: