20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրան են տեղափոխվել նաեւ ավտոովթարի հետեւանքով տուժած Հայաստանի քաղաքացիները

Մոտ մեկ ժամ առաջ, Մեղրիի հիվանդանոցից Իրանի Իսլամական Հանրապետություն են տեղափոխվել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին  Երեւան-Մեղրի ավտոճանապարհին,  Արեւիկ գյուղի մոտ տեղի ունեցած “ՍԿԱՆԻԱ “ մակնշի 39 A 68910  իրանական ավտոբուսի վթարի արդյունքում հոստպիտալացված 20 տուժածները:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը: “Այն տուրիստական կազմակերպությունը, որին պատկանում էր ավտոբուսը , կազմակերպեց բոլոր հիվանդների տեղափոխումը: Իհարկե, նրանց բուժումը դեռ կշարունակվի, քանի որ կոտրվածքներ, մարմնական այլ վնասվածքներ ունեին, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում”,-ասաց տիկին Վարդանյանը՝ ավելացնելով, որ նրանց ուղեկցում էր իրանցի բժշիկների բրիգադը:

 Ծաղիկ Վարդանյանի խոսքով` Իրան են տեղափոխվել նաեւ Հայաստանի երեք քաղաքացիները, սակայն տուրիստական այդ կազմակերպության պատախանատուների հավաստմամբ, բուժում ստանալուց հետո նրանց կտեղափոխեն Հայաստան:

Հիշեցնենք, որ վթարի արդյունքում, տեղում մահացել էր  Իրանի քաղաքացի, 22-ամյա Մեհդատթ Սեիդ Նաջաթը: Իսկ մեկ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էր եւ նրան շաբաթ լույս կիրակի գիշերը իրանական կողմի առաջարկությամբ տեղափոխվել էր: “Ասացին, որ դեռ վիճակը ծանր կայուն է, բայց երեւի կոմայից դուրս կգա, այլ տեղեկություններ չունեմ”,-ավելացրեց տիկին Վարդանյանը:

Դեռ պարզ չի վթար պատճառը, բայց ենթադրվում է, որ մերկասառույցի պատճառով է ավտոբուսը գլորվել Մեղրի գետը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ