18 Հունվարի, Saturday, 2025
KFC

7-10% -ի մասին իրենց քաղաքական թիմում առկա խոստովանությունը ջղագրգռություն է ստեղծել. Շարմազանով

Քիչ առաջ ԱԺ ամբիոնից արտահերթության կարգով ելույթ ունենալու իր իրավունքից օգտվելով, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նույն ամբիոնից ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած քաղաքական գնահատականներին:

“Ուշադիր լսում էի իմ ընդդիմադիր գործընկերոջ ելույթը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենց քաղաքական թիմում առկա խոստովանությունները առ այն, որ ինչ էլ լինի առավելագույնը 7-10% ձայն պետք է ստանան, ջղագրգռություն է առաջացրել հարգարժան գործընկերոջս մոտ: Հարգեկլի գործընկերներ, սա է իրականությունը”,-հայտարարեց Շարմազանովը:

Նա կոռեկտության ու հանդարտության կոչ արեց եւ նկատեց.”Ինձ մոտ այնպիսի տպավորություն է , որ ընդդիմադիր որոշ գործընկերներ չեն կարող հանդուրժող լինել իշխանության փաստերի եւ փաստարկների առջեւ, բայց մենք ի տարբերություն ձեզ, ունենք լսելու կարողություն’’:

ԱԺ փոխնախագահը հորդորեց հարցը չքաղաքականացնել, որովհետեւ այն բացառապես օրենսդրական շրջանակներում կարգավորվող հարց է: “Կարիք չկա ավելորդ զգացմունքայնություն ապահովել եւ խնդիրը տանել այլ դաշտ”,-շարունակեց Շարմազանովը: Նրա խոսքով, պետք չէ զարմանալ, որ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է խորհրդարանում հավասար հնարավորություններ ունենալ:

“Իսկ  ո՞վ է  Ձեզ ասել, որ փոքրամասնությունը պետք է ավելի շատ ձայնի իրավունք ունենա Էթիկայի հանձնաժողովում, քան իշխանությունը: Էլ արդարությունը ո՞րն է”: ԱԺ փոխնախագահը կառուցողական աշխատանքի կոչ արեց եւ հորդորեց անհարկի չմեջբերել նախագահի խոսքերը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ