17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԶԼՄ-ների դեմ հայցերով պահանջված 130 մլն դրամ հատուցումից վճարվել է 8,6%-ը

Հայաստանում 1,5 տարում ԶԼՄ-ների դեմ հայցերով պահանջված 130 մլն դրամ հատուցումից վճարվել է 8,6%-ը: Մնացած դեպքերում համարվել է, որ լրատվամիջոցը չպետք է վճարի: Այս մասին այսօր ”Տեղեկատվական վեճերի խորհուրդ” գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամ Շուշան Դոյդոյանը:

Վերջինիս խոսքով` ժողովածուն կարող է ուղեցույց ծառայել, թե ինչպես է պետք պատրաստել տեղեկատվական նյութը, որպեսզի այն դատական հայցի առիթ չտա: Ժողովածուն լրատվամիջոցներին իրազեկում է նաև իրենց իրավունքների ու պարտականությունների մասին:

Գրքում ներկայացված է 19 կարծիք մամուլի դեմ դատական գործերի վերաբերյալ, որոնցից են Քոչարյանի ընտանիքը ընդդեմ “Հրապարակ” օրաթերթի, 3 օլիգարխները ընդդեմ “Հայկական ժամանակ” օրաթերթի դատական գործերը: 

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյի խոսքով` Հայաստանում մեծ ու դրական տեղաշարժ կա ԶԼՄ-ների զարգացման գործում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ