25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կշարունակեն Հովիկ Աբրահամյանի մոտ

Քիչ առաջ խորհրդարանն ավարտեց վիճահարույց նախագծի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումը: Հարցի հիմնական զեկուցող ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով, պատասխանեց քննարկման ընթացքում տեղ գտած հարցերին:

 Եզրափակիչ ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց բոլոր խմբակցություններին մեկական ներկայացուցչի միջոցով վաղը հարցն իր մոտ կրկին անգամ քննարկել եւ փորձել համաձայնության գալ:

Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց, որ համաձայն Կանոնակարգ օրենքի, հարցը այժմ պետք է քվեարկության դրվեր, այլ բան է եթե հեղինակները հանեն նախագիծը շրջանառությունից: “Դա Ձեր կարծիքն է: Հարմար պահի վաղը կորոշենք դնել հարցը քվեարկության”,- ի պատասխան արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

Նշենք, որ առաջարկվող նախագիծը ենթադրում է ԱԺ էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն ստեղծել: Գործող օրենքի համաձայն` կոալիցիոն ուժերը հանձնաժողովում ունեն երկու տեղ, իսկ մյուս խմբակցությունները` չորս:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ