08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարող են մասնակցել քվեարկությանը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո±ղ են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:        

Արտակարգ խորհրդակցություն

Քիչ առաջ  Լոռու մարզի Henaran.am-ի թղթակիցը փոխանցեց , որ “Վանաձոր Քիմպրոմ” ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը խորհրդակցություն է հրավիրել, որը փակ է լրագրողների համար: Հիշեցնենք, այսօր առավոտյան, ժամը 9:40 րոպեին պայթյուն է տեղի ունեցել  ‘’Վանաձոր քիմպրոմ’’ ՓԲԸ-ում, որի հետեւանքով մահացել է 22-ամյա Դավիթ Արայիկի Ասատրյանը: Վիրավոր Արթուր Համբարյանը տեղափոխվել է հիվանդանոց:  Ինչպես մեր թղթակցին փոխանցել է […]

Առաջինն իր կամքով, երկրորդը` 10 զոհով. երրորդի ճակատագիրը

Լրագրող Արմեն Դուլյանը դիտարկում է արել` լակոնիկ գնահատելով ՀՀ երեք նախագահներին եւ նշել. “Այսօր Վրաստանի նախագահի նստավայրի մոտ ցուցարարները պահանջեցին Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը: Պատճառաբանությունը սա է՝ Սահմանադրությամբ նախագահը պաշտոնավարում է 5 տարի, Սահակաշվիլին պաշտոնադրվել է ուղիղ 5 տարի առաջ՝ հունվարի 21-ին, այսինքն վաղը լրանում է նրա հինգ տարին, բայց նախագահի նոր ընտրությունները նշանակված են հոկտեմբերին […]

Մենք ոչ թե իշխելու համար ենք, այլ` ծառայելու. Րաֆֆին սկսեց զբոսանքը /ֆոտո, վիդեո/

Արամ Խաչատրյանի արձանի մոտ քիչ առաջ մեկնարկեց “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը: Նա նախ ելույթ ունեցավ հավաքվածների առջեւ, հայտարարեց, որ այս ընտրությունները լինելու են այսօրվա եւ վաղվա, սեւի եւ սպիտակի, նախագահի բարձր հովանու եւ Սահմանադրության միջեւ ընտրություններ: “Մեր պայքարն է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության քվեարկությամբ ընտրական հեղափոխությամբ ջարդել իշխանական, մաքսային, հարկային ուղղահայացը, որը […]

Մահացել է “Արմենիա”-ի հաղորդավարուհին

Լրագրողական աշխարհը եւս մեկ կորուստ ունեցավ: Հունվարի 20-ին՝ առավոտյան, 50 տարեկան հասակում մահացել է միշտ ինքնատիպ եւ յուրօրինակ, “Արմենիա”  հեռուստաընկերության “Բարի Լույս” ծրագրի “Հեռուստախոհանոց” հաղոդման հաղորդավարուհի` Հասմիկ Գալոյանը: Henaran.am-ը ցավակցում է Հասմիկի հարազատներին եւ գործընկերներին: Հաղորդավարուհու հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր ժամը 18:00-ից Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում:

Նալբանդյանը հանդիպեց դեսպանների հետ

Հունվարի 19-ին Ջերմուկում կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ որոշում կայացվեց Ջերմուկի դիվանագիտական ակումբ հիմնելու վերաբերյալ։ Ջերմուկի ակումբը միավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որոնք ամեն տարի հունվարին հանդիպելու են Ջերմուկում՝ քննարկումներ անցկացնելու նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների […]

Պատվո մեդալ Կարեն Շահնազարովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, “Մոսֆիլմ” կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին: Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար, Հանրապետության նախագահը կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով:  

Այդպես ապաշխարում ենք …

Առաջավորաց պահքը ոչ մի կապ չունի նախագահների թեկնածուների քարոզարշավի հետ: Ամեն տարի Հայ առաքելական եկեղեցին ունի որոշակի պահոց օրեր եւ այն համընկնել է պարզապես Առաջավորաց Պահքին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի հոգեւոր կենտրոնի տնօրեն Վարդան Նավասարդյանը: Առաջավորաց պահքը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, այն  հինգ օր լինելու մինչեւ  հունվարի 26-ը ներառյալ: Ինչպես […]

Մեկով պայքար հնարավոր է. Անդրիասը սկսեց

“Ռադիո հայ” ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը անժամկետ հացադուլի է նստել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ: Թեկնածուն իր կողքին փակցրել է “Վերջ շինծու ընտրություններին” գրությամբ պաստառ: Հիշեցնենք, որ Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում էր անվավեր ճանաչել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: ԿԸՀ-ն մերժեց Ղուկասյանի դիմումը: Ա. Ղուկասյան Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ […]

Ցուցմունք կտա Նարեկ Հարթունյանը

Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Շենգավիթի դատարանում, ուր շարունակվում է Հարթունյան ընտանիքին պատկանող  «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հարկային պարտավորությունների գործով դատավարությունը, ցուցմունք կտա  սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանը: Հիշեցնենք, որ, ըստ գործի, ընկերությունն ունի ավելի քան 64 մլն դրամի հարկային պարտավորություն:    Իսկ մինչ այդ, նախորդ դատական նիստում հարցաքննվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե.Զադոյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի