27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարոնին կփոխարինի՞ Ծառուկյանը.168 ժամ

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, տեղեկությունները, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է մաս կազմել իշխանական կոալիցիային, բավական հիմնավոր են, սակայն դա տեղի կունենա ոչ թե նախկին ձեւաչափով, այլ ավելի “քաղաքակիրթ”  դրսեւորմամբ:

Ըստ այդմ, ԲՀԿ-ն ոչ թե կստանա պորտֆելներ ապագա  կառավարությունում, այլ Երեւանի քաղաքապետի պաշտոնը:  Քաղաքագիտական իմաստով՝ ԲՀԿ-ն չի կարող մաս կազմել կոալիցիային, քանի որ չի սատարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, սակայն կարող է հաղթել այս տարվա մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի երկու խոշոր քաղաքներում` Երեւանում եւ Գյումրիում, կլինեն ԲՀԿ-ական քաղաքապետեր, գումարած՝ Իջեւանի, Սիսիանի եւ Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետերը: Սա ավելի մեծ քաղաքական ազդեցություն է, քան նույնիսկ կառավարության կեսը` վարչապետով հանդերձ: Արդյունքում՝ կստացվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասն ապրում է ԲՀԿ-ական քաղաքապետերի կողմից ղեկավարվող համայնքներում:

Տեղական իշխանությունը բավական լուրջ հնարավորություն կտա ԲՀԿ-ին եւ նրա ետեւում կանգնած ուժերին՝ հավակնել իշխանությանը հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: Նշված սցենարն այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԲՀԿ-ում, որտեղ չեն բացառում, որ իշխանության համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը կարող է գլխավորել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ում՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածուներ, քննարկվում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Գուրգեն Արսենյանի անունները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ