26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀԲԸՄ նախագահը կօգնի սիրիահայերին

Հունվարի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը զրույց ունեցան Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիահայության հիմնախնդիրների շուրջ, քննարկեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի առջև ծառացած հարցերի լուծման հնարավորությունները: […]

Առանց գրավի` վարկ ուսանողներին. Սերժ Սարգսյանի խոստումը

ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշում ընտրողների հետ հանդիպմանն առանձնացրեց կրթության որակի բարելավման խնդիրները` ասելով, որ եկող տարվա սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր առաջին դասարանցին անվճար համակարգիչ է ստանալու: Միաժամանակ առաջիկայում բարձրագույն կրթությունն անապահով խավի համար դառնալու է անվճար, իսկ վճարովի սովորողներին բացառիկ պայմաններով վարկ ստանալու հնարավորություն է տրվելու: “Ուրախ եմ հենց այստեղ հայտարարելու, որ […]

Փակ ճանապարհներ կան

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Ալագյազ-Ճարճաքիս, Միրակ-Ապարան միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Թթուջուր-Ձորագլուխ միջհամայնքային ավտոճանապարհը:  Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող […]

Արգամիչը` վարչապե՞տ /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք վարչապետ դառնալու ցանկություն ունի, հատկապես այն պարագայում, որ մամուլում էլ վերջերս շատ է գրվում այն մասին, որ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը հենց Աբրահամյանին է տրվելու: ”Ես արդեն երկու անգամ պատասխանել եմ, երրորդ անգամ եմ պատասխանում` չխոսենք”,-ասաց նա: Henaran.am-ի հարցին, թե արդյոք քննարկվել է կադրային փոփոխությունների հարցը, […]

Որևէ մի կետի խախտում ընտրությունների ընթացքում չենք ունենալու. Հովիկ Աբրահամյան /վիդեո/

”Ես մեկ անգամ հստակ ուզում եմ արձանագրել` իրականությանը չի համապատասխանում, մենք շատ լավ հասկանում ենք ընտրական օրենսգիրքը, որևէ մի կետի խախտում ընտրությունների ընթացքում չենք ունենալու”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով լուրերը, որ ՀՀԿ-ն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին պարտադրում է ընտրել իրենց թեկնածուին: ”Ես բացառում եմ որևէ մեկ դեպք, որ […]

Նախագահական մրցավազք-1

Ով, որտեղ, ինչպես… Հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրված ութ թեկնածուները քարոզարշավի առաջին շաբաթվա հենց առաջին օրվանից գործի անցան: Գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարշավն սկսեց Ավան համայնքից, այնուհետ ուղեւորվեց Սյունիք, իսկ այսօր Տավուշի մարզում է: Սերժ Սարգսյանն ընտրողների հետ դահլիճային հանդիպումներ է ունենում. եղանակը ցուրտ է, ժողովուրդը կմրսի: Ի դեպ, անցած քարոզարշավների համեմատ, այս […]

Ապահով Հայաստանը նաեւ համայնքների համաչափ զարգացումն է /վիդեո/

“Ձեր ծրագրերը մեր թեւերի թռիչքն են”: Այս եւ այլ նմանատիպ կարգախոսներով իջեւանցիները դիմավորեցին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը իջեւանցի ընտրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները, մասնավորեպես ասելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժի որդեգրած ուղին պահանջված է: Ուշադրություն է դարձվելու մարզերի համաչափ զարգացմանը, աջակցելու են համատիրություններին, ՏԻՄ-ին: Մշակվելու են նոր մեխանիզմներ, ծառայությունները` թափանցիկ եւ ավելի […]

Սքանչելի կազմվածք, ծովի խորությամբ աչքեր … Ուրիխանյանի գլուխը պտտվում է թեկնածուների ճոխությունից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեկ անգամ աղաբլիթ փորձել է, սակայն  քանի որ դրանից հետո արդյունք չի եղել, այլևս չի կերել: ”Երեկ ԲՀԿ երիտասարդների միությունը պարտադրել է, որ նորից  փորձեմ, սխալված ցերեկն եմ կերել, հետո ասեցին` գիշերը պետք է ուտեի, մի հատ էլ կերա, բայց էլի երազ չտեսա”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց պատգամավորը:  […]

Հովիկ Աբրահամյանը խոստացավ

՛՛Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք՛՛ իրավաբանական անձանց միությունն այսօր կազմակերպել էր հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց, այդ խնդիրներով զբաղվող ԱԺ կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՛՛Ունիսոն՛՛ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նկատեց, որ  հաշմանդամների իրավունքների պահպանման հետ կապված […]

Հաջողված փորձ

Միացյալ Թագավորության համալսարանների եւ գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի եւ կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա “Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն” զեկույցով` ներկայացնելով Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ծրագրի ներդրման փորձը:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի