26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օդում վարակ կա.. . Սերժ Սարգսյան /վիդեո/

Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 11-ին հանդիպեց Նուբարաշենի վարչական տարածքի ընտրողների հետ:  “Տեղ հասանք` ինչպես ասում են, որովհետեւ մինչեւ հիմա թեկնածուները` շատ թե քիչ, իրենց կոռեկտ էին պահում: Մեկը լինի հարցնի` էլի սկսեցի՞ք “մերոնք-ձերոնքը”, սկսվե՞ց  սեւ ու  սպիտակի բաժանելը: Կարծես` մեր օդում վարակ կա ու էլի սկսեցին` իմ ու քո Հայաստանը, էլի բաժանարար գծեր: […]

Սերժ Սարգսյանը 2 պաշտոնից կամավոր չի հրաժարվի /վիդեո/

Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը` Հայասատանի շախամատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, արդյոք նա շարունակելու է մնալ ֆեդերացիայի նախագահ: “Այո, ես կամավոր 2 պաշտոնից չեմ հրաժարվի` շախմատի ֆեդերացիայի նախագահի եւ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոններից”,-ասաց Սերժ Սարգսյանը:  Նախագահի թեկնածուի հանդիպումն Էրեբունու ընտրողների հետ մանրամասն` տեսանյութում:

Զարուհին` տաքսիստներին

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի նոր մեթոդ  է կիրառում: Տաքսու վարորդը չցանկացավ հրապարակել անուն ազգանունը, բայց մեզ հորդորեց անպայման հրապարակել իր պատմածը: Henaran.am-ին նա հպարտությամբ պատմեց, որ օրերս պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է օգտվել իր ավտոմեքենայից: “Նստեց, տարա իրանց օֆիսը, հետո էլ իրանց տուն` Վրացականի վրա ա: Խոսեց դեսից-դենից, հետո ասաց, որ Րաֆֆիին ընտրեմ”,-պատմեց վարորդը: […]

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Այս տարեսկզբին հայաստանյան լրագրողական կազմակերպություններն արձանագրեցին, որ 2012 թվականին ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակը զգալիորեն նվազել է։ Դա նկատեց նաեւ “Human Rights Watch” միջազգային կազմակերպությունը, որը օրեր առաջ հրապարակած զեկույցում նշել է, որ Հայաստանում լրատվամիջոցների դեմ քաղաքական շարժառիթներով նախաձեռնած`վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը դադարել են էական խնդիր լինելուց։   Մինչդեռ վերջերս քաղաքական շրջանակների եւ […]

”Ազատության հրապարակ”-ը վերսկսում է քաղաքական զբոսանքները /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Սարյանի պուրակում մեկնարկեց “Ազատության հրապարակ” քաղաքացիական նախաձեռնության առաջին զբոսանքը: Նախաձեռնության անդամները ՀԱԿ համակիրներն են, որոնք մինչ այդ Ազատության հրապարակում պարբերաբար քաղաքական զբոսանքներ էին կազմկերպում, այժմ նրանք համախմբվել են այս նախաձեռնության շուրջ: Նախաձեռնող խմբի անդամներն ընթերցեցին քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ իրենք շարունակելու են պայքարը “իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ” […]

Հարցաքննվել է Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձագետը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում սկսվեց դատա-բժշկական փորձագետ Գևորգ Գաֆարյանի հարցաքննությունը: Փորձագետն անց էր կացրել բռնարարքից հետո 12 օր անց մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը: Ըստ այդմ, տուժողի մարմնին հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական […]

ԱԺ նախագահն ընդունեց միջազգային դիտորդներին

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ գտնվող Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Իսրայելի խորհրդարանի անդամ Ալեքսանդր Ցինկերին եւ փորձագետ Աննա Չուրդովային (Չեխիա): Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նախընտրական գործընթացներին, քարոզարշավի ընթացքին: Դիտորդներն անդրադարձան այն դրական դրսեւորումներին, […]

Ադրբեջանում ավիավթարի հետեւանքով է 3 մարդ է զոհվել

Ադրբեջանում ռազմական “Ми-8″ ուղղաթիռ է վթարի ենթարկվել, հաղորդում է “АПА”-ն: Ըստ նախնական տվյալների` այն ընկել է Կասպից ծովը` ափից 300 մետր հեռավորության վրա: Վթարի հետեւանքով, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մահացել են ուղղաթիռի օդաչու Յաշար Ահմեդովը եւ մեխանիկներ Բահրուզ Զեյնալովն ու Ռուստամ Ռուստամովը:  Վթարի պատճառների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: 

Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ …

Մեկնաբանելով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությանը, որ, “ազատ եւ օրինական ընտրությունների դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղթի”, ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց. “Ծանոթանալով Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակի արտահայտած մտքին`ակամայից հիշեցի Գերմանիայի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի հետեւյալ խոսքերը. “Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ“:  

Դա ի՞նչ սովորույթ է… Րաֆֆին նյարդայնացրեց Տավուշի մարզպետին /ֆոտո/

“Նոր Իջեւան ենք բերելու միասին, եթե ուզեք` խոպանից ետ ենք վերադարձնելու մեր որդիներին”: Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջեւանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ես ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ այնպիսի Հայաստանում, որտեղ կշարունակվի արտագաղթը”, -ասաց  Հովհաննիսյանը: “Ժառանգականներ” Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանը, ովքեր մասնակցում են Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային քարոզարշավին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի