Էն խեղճ Նիկոլի սիրտը պայթավ` մեկին գումարած 1 ասելով … /վիդեո/
”Ամեն մեկը, որ մեկի հետ խոսում ես, էտ են ասում: Էլ չեն ասում` էն խեղճ Նիկոլի սիրտը պայթավ մեկին գումարած 1 ասելով կամ էլ ամեն մեկն իրանով է: Ձեր գնալուց հետո ժողովրդի հետ որ խոսենք, ասելու են` մենակ մեզանով է, ցեցը գցել են մեր ժողովրդի մեջ”,-այսօր` փետրվարի 15-ին Արա գյուղում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպմանն ասաց գյուղացիներից մեկը:
Մեկ ուրիշը հետաքրքրվեց` ինչու մի քանի տարվա ընթացքում ընդդիմադիր ուժերը չկարողացան որևէ փոփոխություն անել և իշխանության գալ, ինչպես բազմիցս հայտարարում էր ՀԱԿ-ը:
”Սկսած ինձանից` բոլորս ունենք մեր մեղքի բաժինը, որ չկարողացանք իշխանությունը վերցնել, իշխանությունը դրած էր, չկարողացանք վերցնել, հիմա էլ պայքարում ենք: Բա ում մեղքն է, մեր մեղքն էլ է, բա ոնց”,-պատասխանեց Բագրատյանը:
”Հանրապետությունը կառավարելու համար պսիխո են պահանջում թեկնածուներից, որովհետև չենք հասկանում` ինչ են ուզում որոշ թեկնածուներ”,-այս դիտարկմանը Բագրատյանը ժպիտով արձագանքեց` դա չի պահանջվում:
Մանրամասները`տեսանյութում