08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես տեսնում եմ կարողություն` միավորել բոլոր գաղափարախոսություն կրողներին եւ վերացնել քրեաօլիգարխիկ համակարգը. Անդրիաս Ղուկասյան

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն 26-րդ օրն է շարունակում է հացադուլը: Այս ընթացքում թեկնածուն շուրջ 15 կիլոգրամ քաշի կորուստ է ունեցել, բայց վճռական է` կշարունակի միչեւ ‘’շինծու գործընթացի հանգուցալուծումը’’:

Անդրիասի մոտ` ՀՀ ԳԱԱ շենքի հարեւանությամբ, հերթապահում են վերակենդանացման մասնագետները: Բժիշկներն ասում են, որ հացադուլի դիմած անձի օրգանիզմի դիմադրողականությունը կախված է ճարպերի փոխանակությունից, ճարպի հաստ շերտ ունեցողներն ավելի երկար են դիմանում:

Անդրիաս Ղուկասյանը կսպասի քվեարկության արդյունքների ամփոփմանն ու միջազգային դիտորդների նախնական գնահատականներին, չնայած որ հայտարարել էր,թե չի վստահում նրանց. ‘’Այս գործընթացը պիտի հանգուցալուծվի, որպեսզի պարզ լինի  բոլորի դիրքորոշումները: Մինչեւ նրանց գնահատականը չներկայացվի, իմ գնահատականը մնում է ուժի մեջ’’:

Անդրիաս Ղուկասյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ վաղը` փետրվարի 16-ին հայտարարություն կանի` քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ:

Ինչ վերաբերվում է հետընտրական գործընթացներին եւ հացադուլից դուրս գալուց հետո Անդրիաս Ղուկասյանի հետագա քայլերին, թեկնածուն ասաց.

’’Պիտի ձեւավորվի քաղաքացիական եւ քաղաքական առողջ ուժերի միավորում, որոնք ունեն կամք եւ իրավագիտություն` պաշտպանել մեր հանրության անքակտելի իրավունքները եւ լինեն հետեւողական այդ գործում:

Վստահ եմ, որ այդ քաղաքացիական ճակատը կարող են ներառել բոլոր ուժերը` սկսած ազգային ուժերից, մինչեւ սոցիալ-դեմոկրատական եւ լիբերալ ուժերը: Ես տեսնում եմ կարողություն` միավորել բոլոր գաղափարախոսություն կրողներին եւ վերացնել քրեաօլիգարխիկ համակարգը մեր երկրում’’:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով, ինքն անձամբ չի քննարկել այս հարցը, բայց քաղաքացիական շրջանակներում այդ քննարկուները գնում են: ‘’Այսօր  լինելու է քաղաքացիական բաց ժողով: Վստահ եմ, որ այնտեղ եւս տարբեր ուղղվածություն ունեցող ուժեր կհավաքվեն եւ կփորձեն քննարկել հետընտրական ռազմավարություն:

Այնպես, որ դա արդեն գոյութուն ունեցող պրոցես է’’,- Henaran.am-ին ասաց նա: Ինչ վերաբերվում է նշված գործընթացին նախագահական ընտրություններին չմասնակցած խորհրդարանական ուժերի ներգրավվածությանը, Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ այդ կուսակցությունների հետ որեւէ բանակցություններ չեն վարվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ