Սուտ վկայության համար Սեդրակյանը պետք է պատասխան տա դատախազության առջև. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ, բայց տարիներ առաջ, այն էլ “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանի միջոցով:
“Այդ ժամանակ Վարդան Սեդրակյանը Անահիտ Բախշյանի աշակերտն էր և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում ինքը փորձում էր էպոսը նաև կիրառել իմ վրա և վերագրում էր էպոսում ինչ-որ դերակատարություն, իսկ եթե հիմա հարմար է հետադարձ ուժքով վերախմբագրել այդ հանդիպումը դա ամեն մեկի իրավունքն է”:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածու “ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ի դեպ, Վարդան Սեդրակյանը մի քանի մեղադրանքեր էր ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ `մասնավորապես վերջինիս անունը կապել էր Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ: Հայտարարել էր, նաև որ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա հայրը մասոնական կազմակերպության անդամներ են :
Նախագահի թեկնածուն նշեց , որ սուտ վկայության համար Սեդրակյանը պետք է պատասխան տա դատախազության առջև, քանի որ ոչ ինքը և ոչ էլ հայրը մասոնական կազմակերպության անդամ չեն: “Դա սուտ է,իսկ եթե ինքը վկայություն ունի, որ ես կապ ունեմ որևէ տեսակի բռնության հետ,ապա թող դատախազությունը որոշի, իսկ ես պատրաստ եմ պատասխանել դատախազության հարցերին նույնը ակնկալում եմ նաև իրենից”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: