18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Անտեր մնացած հարթակը

Ովքեր են 2008-ի նախագահական ընտրություններից հետո Ազատության հարթակի նոր տերերը: Քաղաքական օրակարգն այս առումով, համենայն դեպս մինչ օրս սպառված է: ՀԱԿ-ի “արտախորհրդարանական ընտրությունների” տապալված պահանջից եւ կազմաքանդումից հետո վաղուց արդեն հարթակն ատեր է մնացել: Գուցե թե նոր տերեր հայտնվեն` գոնե “de ure”:

Այսպես. ըստ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի, Ազատության հրապարակում վաղը` փետրվարի 16-ին հանրահավաքի թույլտվություն է ստացել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Փետրվարի 21-ին հրապարակը տրամադրվելու է ՀՀԿ-ին: Հետընտրական գործընթացներով պայմանավորված` Ազատության հրապարակը եւ ոչ միայն տրամադրված է գրավել “Ժառանգություն” կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա Ազատության հրապարակում կլինի փետրվարի 20-ին եւ 22-ին: Փետրվարի 21-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է անելու Մատենադարանի հարակից տարածքում: 

Ինչ են քննարկելու հանրահավաքում`”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուշուդյանը Henaran.am-ին ասաց, որ կախված է հետընտրական զարգացումներից: 

Ի դեպ, մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանն Ազատության հրապարակը տրամադրել է ՀՀՇ-ին:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ