08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ընտրություններն առավել մրցակցային են, քան խորհրդարանականը. Եվրոպա-Հայաստան խորհուրդ

‘’Հայաստանի նախագահական ընտրությունները մրցակցային են եւ այս ամենը նկատելի է այն առումով, որ շատ մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր ասում են, որ պարտադիր մասնակցելու են քվեարկությանը:

Ես համեմատում են նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների հետո, մթնոլորտն ավելի մրցակցային է’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, ֆրանսիացի պատգամավոր, ԵԺԿ անդամ, Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Նա ի դեպ, 1991 թվականից սկսած, Հայաստանում կայացած բոլոր ընտություններում դիտորդական առաքելություն է իրականացրել: ‘’ Հաշվի առնելով իմ փորձը կարծում եմ, որ այս անգամ ընտրությունների մթնոլորտը շատ ավելի հանգիտ է եւ հավասարակշռված: Մարդիկ ավելի հասուն կերպով են մոտենում ընտրութուններին’’,-նշեց նա եւ հավելեց.

’’Ես 1991թ-ից  հետո բոլոր ընտրություների ժամանակ այստեղ եմ եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ իհարկե, ինչ- որ բան գիտեմ Հայաստանի մասին’’:

‘’Հայաստանի եվրոպացի բարեկամներ’’ հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը եւս  կարծում է, որ երկուշաբթի կայանալիք ընտրությունները մրցակցային են: Նրա խոսքով, ‘’Հայաստանի եվրոպացի բարեկամներ”-ը հետեւել է քարոզարշավի ընթացքին, ներկայացրել երկու սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, որոնք թույլ են տալիս նշել, որ  մարդիկ այս ընտրություններին լրջորեն են վերաբերվում:

‘’Քաղաքական դաշտը շատ մրցակցային է, մենք չենք կարծում, որ սրանք ընտրութուններ են, որոնք թելադրված են իշխանության կողմից: Կան թեկնածուներ, որոնք իրոք համարվում են ուժեղ եւ հակառակը’’,-նշեց նա` հավելելով, որ այս առումով առաջընթաց է նկատվում, չնայած նրան, որ կան կուսակցություններ, որոնք թեկնածու չեն առաջադրել:

Իսկ ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան, Հայաստան-Եվրոպա խորհրդի անդամ Հանս-Յոհան Շմիդթը կարեւորեց ազատ մամուլի դերն ու նշանակությունը քարոզարշավին.’’Մամուլը շատ արդար է եւ հավասարապես բաշխված: Թեկնածուները բավականին լավ հնարավորություն են ունեցել օգտվելու լրատվության միջոցներից’’:

Հայաստանյան ընտրությունները լուսաբանող գերմանացի լրագրողը բանախոսներին հարց ուղղեց, թե արդյոք ժողովրդավարության մասին է խոսում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի` տոկոսներ խփելու մասին հայտարարությունը:

Արձագանքելով, Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ անդամ, Հայաստան-Եվրոպա խորհրդի անդամ Ֆրանկ Էնգելը նշեց. ‘’ Ես ուշադրություն եմ դարձրել բոլոր թեկնածուների բոլոր հայտարարություններին, եւ ես համոզված եմ, որ ընդհանրապես աշխարհի բոլոր երկրներում գործող նախագահները, որոնք ուզում են վերընտրվել, մշտապես շատ վստահ հայտարարություններ են անում, սակայն դա հարյուր տոկոսանոց չէ’’:  

Ֆրանկ Էնգելը շեշտեց, որ ընտրությունների արդյունքները պարզ կդառնան միայն քվեարկությունից հետո եւ դա կորոշի ժողովուրդը.’’ Մենք ոչինչ չենք կարող ասել, ուզում ենք միայն ասել, որ Հայաստանի ժողովուրդը գնա ընտրության, եւ արդյունքերը մենք կտեսնենք քվեարկությունից հետո` երեկոյան’’:

 Ինչ վերաբերվում է թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, եվրոպացի գործիչները շեշտեցին, որ իրենց խնդիրն այս կամ այն թեկնածուի մարտավարությանը գնահատական տալը չէ:

‘’Նա ընտրել է յուրահատուկ մեթոդ եւ քարոզարշավի հատուկ ձեւ : Հայաստանի ժողովուրդը պետք է դատի` ինչպես վերաբերվել դրան: Սակայն ես ուզում եմ հավատալ, որ կան քարոզարշավի ավելի լավ մեթոդներ  եւ նրա մոտեցումը շատ անհատական եմ գնահատում եւ չեմ կարող մեկնաբանել’’, -նշեց Ֆրանկ Էնգելը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ