08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դարձյալ “հաճախորդներ”

Կուսակցության կանոնադրական պահանջները խախտելու, կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը անտեսելու, կուսակցությանը և կուսակցության նախագահին վարկաբեկելու և պատվերով կուսակցությունը կազմաքանդելու փորձ կատարելու համար կուսակցությունից հեռացված Ղուկաս Մեհրաբյանը, 15 փետրվարի 2013թ. հրավիրված մամլո ասուլիսում, հանրության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու,  կուսակցության նախագահին վարկաբեկելու հերթական պատվերն է կատարել:

Նա հայտարարել է, թե իբր  կուսակցությունում ոչ ոք տեղյակ չի եղել կայացված գործարքների ու գումարների մասին, մասնավորապես. “Որպես կուսակցության քաղխորհրդի անդամ՝ ես բացարձակապես այս գործարքներից տեղյակ չեմ եղել: Ո՛չ ես, ո՛չ քաղխորհրդի մեկ այլ անդամ չի տեսել հաշվետվություն, որտեղ գրված է, թե 21 միլիոնը որտեղ է ծախսվել… “:

Ներկայացնում ենք կուսակցության քաղաքական խորհրդի որոշումների մի մասը, որը լրացուցիչ անգամ ի ցույց է դնում նրաց բարոյական կերպարը:

 Ե’վ Ղ.Մեհրաբյանը, և’ Պ.Գևորգյանը նաև իրենց ստորագրությամբ որոշել են կուսակցության վարձակալած տարածքը ենթավարձակալությամբ տրամադրելու ՀՀ ՍԱՊՀ Արաբկիրի տարածքային կենտրոնին (հավելված 1) և իրենց ստորագրությամբ հաստատել են կուսակցության ֆինանսական հաշվետվությունները (հավելված 2, 3):

 Հ.Գ.-1. Իրենց պատվիրատուի կողմից թիրախ ընտրված կուսակցության նախագահ Պ.Մակեյանի ստորագրությունը ֆինանսական փաստաթղթերում բացակայում է, քանի որ նա ազատազրկված էր:

Հ.Գ.-2. “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցությունը այսուհետև չի արձագանքելու հաճախորդների կեղծիքներին ու զրպարտանքներին:

 “Ժողովրդավարական ԴրՀայրենիք” կուսակցության լրատվական ծառայություն

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ