12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը. ԿԸՀ պաշտոնական լեզուն. Հրապարակ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի` 1,2 X 1,2 տախտակների ցանկը: Ցանկում կա 144 հասցե: Բոլորը հասկանալի են, սակայն ոչ բոլորն են հայերեն: Օրինակ, Մաշտոց 7 (“Beko” խանութի պատին) կամ Մաշտոց 7ա (“Modern Art Museum”) հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, […]

Ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը. Առավոտ

“Հայկրիմինալ” կազմակերպությունը նամակներով դիմել է Հայաստանում գտնվող շուրջ 30 դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներին` տեղեկացնելով, որ Հայաստանում կոռումպացված չինովնիկները պետական համակարգից գողացած գումարները ի պահ են տվել իրենց երկրների բանկերին, ակնկալվում է աջակցություն` Հայաստանի ազգային հարստությունը Հայաստան վերադարձնելու համար: Մի նամակ էլ ուղրակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Կոռումպացված հայ չիոնվնիկների ցուցակը շուտով կհրապարակվի կազմակերպության կայքում: Այն կգլխավորի […]

Մեկնել են Հայաստանից. Հայկական ժամանակ

Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 19 հազար 29 ուղեւոր: Անցած տարի, նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել եւ չէր վերադարձել 17 հազար 574 ուղեւոր: Այս տարվա առաջին երկու ամիսներին` ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվն աճել է ավելի քանի 8 տոկոսով:

Սերժ Սարգսյանի մեսիջը Րաֆֆուն. 168 ժամ

 Փետրվարի 18-ից հետո ծավալված հետընտրական գործընթացների շարքում ամենակարեւորներից մեկը, թերեւս, երեկ տեղի ունեցած իրադարձությունն էր: Խոսքը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցի մասին է: Պաշտոնապես, իհարկե, դա ներկայացվեց՝ որպես քաղաքավարական այց, որպես ոստիկանապետի՝ մարդասիրության դրսեւորում: Հասկանալի է,  սակայն, որ Վլադիմիր Գասպարյանի այցելությունն առաջին հերթին ու բացառապես քաղաքական էր: Խնդիրը Վլադիմիր Գասպարյանի անձը չէ, ոչ էլ […]

ՀՅԴ-ն վճռեց. առաջին եռյակը

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է առանձին: Համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն է, երկրորդը՝ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը: Երրորդ տեղի համար դեռեւս հստակ չէ. այն բաժին կընկնի կամ  ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանին  կամ էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանին:  Չնայած ՀՅԴ-ն բանակացում […]

Ծառուկյանի սիրո ժամացույցները

Henaran.am-ի տեղեկություններով, վերջին օրերին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը սկսել է Երեւան քաղաքում համատարած թանկարժեք ժամացույցներ բաժանել: Ավելին, կուսակցության համակիրները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ստորագրած փաստաթղթով ներկայանում են Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ժամացույցի խանութները եւ ստանում իրենց նվերները: Խանութների աշխատակիցները Henaran.am-ի հետ զրույցում զարմացան` ասելով, որ ոչ մի տեղեկություն չունեն եւ նման ժամացուցներ չեն վաճառել: Փոխարենը Henaran.am-ի […]

Կարեն ջան, Զարուհի ջան…ՍԴ-ում հնչեցին կողմերի եզրափակիչ ելույթները

”Բարձր դատարան 96-ից  առայսօր Դուք քննել եք բազմաթիվ դիմումներ ընտրությունների վերաբերյալ, 96-ից առայսօր  ՀՀ-ից, այսինքն` անարդարությունից, տիրող իրավիճակից արտագաղթել է շուրջ մեկ միլիոն քաղաքացի”,- ՍԴ-ում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց  Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: ”Մեր գյուղերը իրականում դատարկվում են: Մենք դիմելով այս դատարան` հայցում ենք արդարություն, չնայած նրան, որ դեռ 96-ից սկսած այս դատարանը […]

Հրատապ հավաք` եղանակի փոփոխության հետ կապված

Հայաստանի  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն` Հայաստանում կանխատեսվող եղանակային կտրուկ փոփոխությունների  վերաբերյալ:   Քննարկմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության  նախարարի առաջին տեղակալը, փոխնախարարները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-ի ղեկավարները: Մարտի 15-17-ին հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի […]

Գարունը խաղաղ չի լինի. տղայականով` Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում օրերս “Ցտեսություն իշխանություն” ակցիայի շրջանակում հրապարակվեց  “Ֆեն Մանիֆեստ, Հեղաթոխություն յարս” ծրագիրը: “ Աղջիկ ծնվելը մեր առաջին հաղթանակն է: Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ”,-ասված էր նախաբանում: Henaran.am-ի […]

Սխալ հանեց /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 13-ի բացօթյա ասուլիսում անդրադարձավ նաեւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության /ԵԺԿ/ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի՝ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքին ու հրավերին: Ըստ Հովհաննիսյանը, ԵԺԿ նախագահը սխալվեց այն ժամանակ, երբ մասնակցեց ՀՀԿ համագումարին: “Ժառանգության” առաջնորդի համոզմամբ, Մարտենսը իրավունք չուներ քարոզչություն իրականացնել որեւէ կուսակցության համար: Շարունակելով նույն սխալը` Մարտենսը շտապողական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի