04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն դիմում է ընդդիմությանը՝ օգնության համար

՛՛Վերջին առաջարկները Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կքննարկի նախագահը: Մարդու ուղեղն էլ լավ չի աշխատում հացադուլի վիճակում և լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ -ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները փաստում են, որ նա ընդունել է, որ Սերժ Սարգսյանը վերընտրվել է և պատրաստ է նրա հետ համագործակցել՝ որպես վերընտրված նախագահի:

Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի պահանջներին, ապա Զոհրաբյանը նշեց, որ նա այնպիսի պաշտոններ է պահանջում, որոնք միշտ էլ եղել են նախագահի վերահսկողության տակ և երկրի ուժային գերատեսչություններն են: ՛՛Ի՞նչ է, նա ուզում է նախագահից վերցնե՞լ այդ պաշտոններն, այդպես չի լինի՛՛,-նկատեց ՀՀԿ ԳՄ անդամը:

Միաժամանակ պատգամավորը կարծում է, որ իշխանության և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև բանակցություններ կլինեն: ՛՛Պրոցեսը գնալու է բանակցային, դա կարող է մի օր տևի, կարող է տաս օր : Բարեփոխումների փաթեթում պատրաստ ենք համագործակցել:

Այո, ես ասում եմ, կա ստվեր, կա կոռուպցիա, լիարժեք չենք կարողանում պայքարել այդ երևույթների դեմ: Ասում ենք ընդիմությանը` թող գան միասին պայքարենք: Մենք հիմա խնդրում ենք ընդդիմությանը, որ օգնեն մեզ պայքարել՛՛:

Նախագահը պատրա՞ստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, Զոհրաբյանը պատասխանեց. ՛՛Կարիք չկա Ազգային ժողովը լուծարել, Ազգային ժողովը լուծարում են, երբ նա ընդունակ չէ աշխատել: Այդ նույն աշխատանքներին մասնակցում է և ընդդիմությունը, և ՛՛Ժառանգությունը՛՛ ՛՛:

Իշխանությունը թույլ կտա՞՛՛մարտի մեկի՛՛ կրկնություն: “Հանրահավքները կարող են շարունակվել, դա մարդու իրավունքն է, բայց եթե ընդդիմությունը սկսի պայքարել զենքով, չենք  թողնի պետությունը քանդել:  Բա ինչի՞ համար է պետությունը, թողնենք, որ պետությունը քանդվի՞: Ովքեր կգնան պետության քանդմանը, կպատժվեն”,-նշեց Զոհրաբյանը :

Հիմա, այո, չկան զենքեր, Րաֆֆին ասում է սահմանադրական ճանապարհ, հանգիստ և լուռ, մենք էլ չենք ուզում, որ գնա քաղաքացիական կռվի ճանապարհով՛՛,-եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ