27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ն իր աշխատակիցներին էվակուացնում է Սիրիայից

Այն բանից հետո, երբ Դամասկոսի այն հյուրանոցը, որտեղ բնակվում են ՄԱԿ-ի աշխատակիցները, հայտնվեց գրոհայինների տեսադաշտում, միջազգային կազմակերպության ղեկավարությունը որոշեց իր անձնակազմին էվակուացնել Սիրիայից:

Երկրից կհեռանան 100 աշխատակիցներից 50-ը, հաղորդում է “Reuters”-ը: Մյուս աշխատակիցներին հանձնարարվել է աշխատել տնից, մինչեւ որ նոր հրամաններ կլինեն: Նշենք, որ գրոհայինների կրակոցների հետեւանքով վնասվել էր ՄԱԿ-ի ավտոմեքենան: Կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Նեսիրսկիիի խոսքով` կազմակերպության գործունեությունը չի տուժի անձնակազմի կրճատումից: 

Ներկայումս Սիրիայում աշխատում են ՄԱԿ-ի մի քանի ենթակառուցվածքներ` միջնորդ Լահդար Բրահիմիի եւ ՄԱԿ-ի տեղի առաքելության ղեկավարի հատուկ ապարատները, “UNICEF” գործակալությունը, որը երեխաների իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, Հումանիտար առաքելությունների գծով բաժինը, Պարենի միջազգային ծրագիրը եւ պաղեստինցի փախստականների հետ աշխատող գործակալությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ