20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Համ ցավ է, համ ծաղր”

ՀՀԿ կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մամուլի ասուլիսում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ  ամբողջ եղելությունը “համ ցավ է, համ ծաղր”:

“Արդեն իսկ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը իր ձայներն է վաստակել, որը կազմում է մոտ 800 հազար ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է այն ձայները, որոնք դեմ են եղել Սերժ Սարգսյանին` եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի ձայները, այսինքն` խաղաքարտերն են տարբեր”:

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ուժային կառույցներում պաշտոններ պահպանջելու վերբերյալ ԱԺ պատգամավորն ասաց. “Այդտեղ է ծաղրը էլի:  “Ժառանգությունը”  ոչ քաղաքական թիմ ունի , ոչ էլ կադրեր, ինչ-որ ցուցակներ են առաջ գալիս, որոնց մեջ գտնվող մարդիկ իրենք էլ զարմանում են այդ համգամանքից. դա արդեն ծաղր է”:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ, եթե ընթանա պաշտոններ տրամադրելու գործընթաց, ընդդիմադիր դաշտը չի ձևավորի. “Ո՞վ էր ձեռքները բռնել, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարեին, քաղաքապետի համար պայքարեին: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք համագործակցոթյան: Բոլորս պայքարում ենք հզոր Հայաստանի համար, ուղղակի մոտեցումներն են տարբեր”:

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ Գալուստ Սահակյանը նշեց, որ զարմանալին այն է, որ բոլոր քաղաքական ուժերը հանկարծ սկսեցին սիրել Երևանը.

“Ես կեղծ նոտաներ եմ տեսնում, առանց պատկերացնելու քաղաքը` ինչ-որ տերիտորա են պատկերացնում: Երևանը կենսակերպ է: Եթե գոնե փորձ ունենային ՏԻՄ կառավարման, կասեի ոչինչ”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ